ՀՈԳԵԲԱՆ ONLINE

Առաջին այց հոգեբանին

Հոգեթերապիայի նպատակով հոգեբանի մոտ առաջին այցելությունն անվանում են «Առաջնային խորհրդատվական այց» կամ “Հոգեբանական խորհրդատվական այց”։

young woman, beautiful, young-5204296.jpg

Այդ այցի ընթացքում այցելուն ներկայացնում է հոգեբան հոգեթերապևտին իր խնդիրը։ Վերջինս լսում է այցելուին, միաժամանակ հետազոտում այցելուի անձը, փորձելով հասկանալ նրա կողմից ներկայացվող խնդրի և այցելուի անձնային առանձնահատկությունների միջև կապը։

Սա անհրաժեշտ է, քանի որ այցելուի խնդրի լուծումը պետք է տրվի նրա անձի հետ աշխատանքի միջոցով։

Առաջնային խորհրդատվական այցի ավարտին հոգեբան հոգեթերապևտը այցելուին տալիս է որոշալի հանձնարարականներ, անհրաժեշտության դեպքում առաջարկում սկսել հոգեթերապիա։

chair, home, room-5727263.jpg

Առաջնային խորհրդատվական այցի սկզբում հոգեբանը առավելապես լսում է այցելուին, ավելի հազվադեպ խոսում։ Հոգեբանը լսում է այցելուի կողմից ներկայացվող խնդիրը, այդ ընթացքում հոգեբանական ուսումնասիրության ենթարկում այցելուի անձը, խորհում նրան օգնելու մարտավարության և տակտիկայի շուրջ։ ժամանակ առ ժամանակ հոգեբանը որոշ, ճշգրտող հարցեր է տալիս այցելուին։

Եթե այցելուն ինքնաբուխ խոսում է, հոգեբանը շատ հազվադեպ կարող է նրան ընդհատել ճշգրտող հարցեր տալով։ Եթե այցելուն լռակյաց է, ապա հոգեբանը, լսելու և մեկնաբանելու որոշակի տեխնիկաների կիրառությամբ նպաստում է, որ այցելուն խոսի, այդպիսով բայցահայտելով իր ներաշխարհը հոգեբանի համար։

chair, room, wall-4788242.jpg

Առաջնային խորհրդատվական զրույցի երկրորդ մասում հոգեբանը աստիճանաբար ամփոփում է զրույցը, ներկայացնելով այցելուին խնդրի իր ըմբռնումը, անհրաժեշտության դեպքում առաջարկելում անցնել հոգեթերապիա։ Եթե այցելուն համաձայնվում է, ապա հոգեբանն ու այցելուն երկուստեք պայմանավորվում են այցելությունների հաճախականության, օրվա, ժամի, վճարի հարցերի շուրջ։
Հոգեբանական աշխատանքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, հոգեբանը, որպես կանոն, այցելուի հետ քննարկում է նաև հոգեբանական աշխատանքի ժամկետների և աշխատանքը ավարտելու հետ կապված հարցեր։

Որոշ դեպքերում հոգեբանական աշխատանք կամ հոգեթերապիա սկսելու որոշում ընդունելու համար մեկ այցելությունը բավարար չի լինում:

Այս պարագայում հոգեբանն ու այցելուն պայմանավորվում են ևս մի քանի հանդիպում ունենալ, մինչև այցելուն կկարողանա որոշել ցանկանում է նա սկսել հոգեթերապիա, թե ոչ։

Որոշ դեպքերում, երբ այցելուն վստահ չէ, արդյո՞ք իրեն հարմարավետ է զգում տվյալ հոգեբանի հետ կամ արդյո՞ք իրեն հարմար է տվյալ մեթոդը հոգեբանն ու այցելուն պայմանավորվում են կարճաժամկետ, փորձնական հանդիպումների շարք անել, որը թույլ կտա այցելուին որոշում կայացնել՝ շարունակել կամ ոչ տվյալ մեթոդով կամ տվյալ հոգեբանի հետ աշխատանքը։

Ինչպե՞ս հասկանալ, որ առաջնային խորհրդատվական այցն հաջողվել է

Վերջում այն մասին, թե ինչ զգացմունքներով պետք է մենք լքենք հոգեբանի կաբինետը առաջին, և ցանկացած հաջորդ այցելությունից հետ, որ համոզված լինենք, որ նա այն մասնագետն է, ով ի զորու է մեզ օգնել։

Առաջին հերթին՝ դա հույսի առկայծումն է մեր հոգում, զգացողությունը, որ թունելի վերջում լույսը երևալու է։

Հոգեբանական առաջնային խորհրդատվությունից Դուք պետք է դուրս գաք թեթևացած սրտով։

Սա, որոշ բացառություններով, օրենք է, քանի որ հոգեբանի կենտրոնական առաջադրանքը ձեր խառնաշփոթ հոգեվիճակն ու մտքերը ճիշտ հասկանալն ու դրանք Հենց ձեզ համար հասկանալի դարձնելն է։

Եթե հոգեբանը ապահովել է ձեզ նման տիպի աջակցությամբ, Դուք հոգեբանի մոտից որպես կանոն դուրս եք գալիս թեթևացած սրտով և հուսադրված, որ նրա հետ հետագա աշխատանքը այդ ծնված հույսը կդարձնի կայուն մի հոգեվիճակ և հուսահատությանն ու քաոսին փոխարինելու կգա լավատեսությունն ու կարգուկանոնը։

Ուղղակի դա չի լինի մեկ օրում, մեկ շաբաթում ու ոչ էլ մեկ ամսում։ Հոգեբանական աշխատանքը երկարատև գործընթաց է, քանի որ մեր հոգեկան աշխարհը ևս կառուցվում է տարիների ընթացքում եվ դրա վերակառուցման համար ևս ժամանակ է անհրաժեշտ։

flowerpots, green, grow-2754775.jpg

Խորքային փոփոխությունների համար ժամանակ է պետք և այդ ժամանակը նվազագույնը կայուն հոգեվիճակ ձեռքբերելու համար գոնե կես տարի է, առավելագույնը անձնային լուրջ վերակառուցումների համար տարի, տարի ու կես, շատ ծանր դեպքերում՝ ավելի երկար։
Սա է պատճառը, որ, ոչ մի դեպքում պետք չի հուսահատվել, եթե առաջին իսկ այցի արդյունքում Ձեր խնդիրը չի լուծվել վերջնական։

Որքա՞ն է տևում հոգեթերապիան

Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեթերապիան արդյունավետ է ընթանում

Ի՞նչ է հոգերապիան

deck chair, design, noble-365431.jpg

Վերջում հարկ է ընդգծել, որ հոգեթերապիայի տևողությունը և այն ավարտելու ձևը մեծ չափով պայմանավորված է այն տեխնիկայով և հոգեբանական այն ուղղությամբ, որի մեջ աշխատում է տվյալ հոգեբանը։ Եթե ձեր հոգեբանը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակում է աշխատում աշխատանքի ժամկետներն ու ավարտը այլ կերպ է տեղի ունենում, եթե հոգեվերլուծական թերապիա է, այլ, եթե ուրիշ այլ տեխնիկաներ և մոտեցումներ են՝ այլ։