ՀՈԳԵԲԱՆ ONLINE

Մարտ 2024

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Հոգեբան Մանե Հակոբյանը զրուցեց  լրագրող Մերի Հովհաննիսյանի հետ Այգ  հոգեբանական ծառայության “Ներաշխարհ” հաղորդաշարում

Հունվար 2024

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Երբ թախծում ենք ամանորին
Սիրելի մարդիկ, մեծահասակներ և երեխաներ, Նոր տարին, 2024 թվականը թող Ձեզ համար լինի սիրո և երջանկության տարի։ Թող այն լինի առողջության տարի բոլոր հիվանդների համար։ Սփոփանքի տարի թող լինի այն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեցել են հարազանի կորուստ։ Գալիք տարին թող լինի խաղաղության տարի։ Մաղթում եմ միության տարի, բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու գաղտնի անկյունում փայփայում են այդ հույսը։ Զավակի ճիչով թող լցվի բոլոր այն օջախները, որտեղ մարդիկ փափագում են երեխա ունենալ։  Թող սերը թող լուսավորի մեր հոգիները։ Ու թող որ ոչ մեկը առիթ չունենա կասկածելու Աստծո գոյությանը, քանզի Աստված մեր մեջ է, միմյանց նկատմամբ մեր վերաբերմունքի։
Սի՛րենք միմյանց, մարդի՛կ, փայփայենք միմյանց, հոգատար և բարի լինենք իրար հանդեպ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրով Ձեր՝ Մանե Հակոբյան

snowflake, winter, season-1918794.jpgԱմանորը իրավմամբ տոների թագուհին է: Այն նշում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Դրան անհամբերությամբ սպասում են բոլորը, բայց հատկապես մանուկները: Ամանորը,  որը տոնումն է նոր տարու գալստյան և ճանապարհումը՝ հնի, մարդկանց մոտ ավանդաբար զուգորդվում է տոնածառի ու տոնական տրամադրության, Ձմեռ Պապիկի ու նվերների, տարբեր զվարճությունների ու համեղ կերակուրների,  ուրախության և երջանկության հետ:

Դրա հետ մեկտեղ Ամանորյա տոներին թախծում է մեծահասակների գերակշռող մեծամասնությունը:

Կարդալ ավելին

Հունիս 2023

father and son, baby, father-1153919.jpg  Հարց- Ի՞նչ առանցքային դեր ունեն հայրերն ընտանիքում և, հատկապես, երեխայի կյանքումԱրցախի հանրային ռադիոյի “Մայրիկների Անկյուն” Հաղորդման հյուր՝ հոգեբան, հոգեթերապևտ Մանե Հակոբյանը լուսաբանում է այս խիստ կարևո հարցը։Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել անցնելով սույն հղումով

Մարտ 2023

Հարց ու պատասխան
Ս՞ՐՃԵԼ, ԱՐԴՅՈ՞Ք ՁԵԶ ԲՈՒԺՈՂ ՀՈԳԵԹԵՐԱՊևՏԻ ՀԵՏ ԵՐԿԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ
Երկակի հարաբերությունների արգելքը նշանակում է, որ հոգեթերապևտը կամ հոգեբանը իրավունք չունի այցելու հետ ունենալ այլ հարաբերություններ, քան հոգեթերապևտիկ հարաբերությունները հոգեթերապիայի ընթացքում և դրանից հետո:
Սա իրավական նորմ չէ, բայց բանը կարող է հասնել դատական վարույթի, եթե ապացուցվի, որ այցելուն դրանից լուրջ տուժել է։
Հոգեբանական զարգացած հանրույթ ունեցող երկրներում այս նորմի խախտումը սպառնում է հոգեբանին լիցենզիայից զրկում։
Ի՞նչու է սա այդքան կարևոր․․․
Կարդալ ավելին
Հարց ու պատասխան
Հոգեկան հիվանդություն է, արդյո՞ք, նևրոզը
Հարց – Կասեք՝ նևրոզը դա հոգեկան հիվանդություն է։
 
Պատասխան – դա հոգեկան առողջության հետ կապված խնդիր է, միաժամանակ նման խնդրով մարդիկ հազվադեպ կամ գրեթե չեն հայտնվում հոգեբուժարանում։
Այս մարդիկ իրականության զգացումը չեն կորցնում, չեն զառանցում, հալյուցինացիաներով չեն տառապում։ Միաժամանակ այն հոգեկան տառապանք է պատճառում մարդուն, խիստ սահմանափակում նրա կյանքը։
Նևրոզ տերմինը հոգեկան հիվանդությունների ժամանակակից դասակարգումներով չի հանդիպում, այն համարվում է հնացած տերմին, դրա փոխարեն օգտագործում են “Նևրոտիկ սոմատոֆորմ խանգարումներ”, “Տագնապային խանգարումներ, “Ֆոբիկ տագնապային խանգարումներ” և այլ անվանումներ։
Պատասխանում է Մանե Հակոբյանը
Փետրվար 2023

Հունվար 2023

Հետաքրքրաշարժ նյութեր
ԻՆՉՈՒ ՖՐՈՅԴԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԻԻՊՆՈԶԻՑ և ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Հայտնի է, որ հոգեթերապիայի պատմությունը սկսվում է հիպնոզից կամ հիպնոթերապիայից։

19-դարի ընթացքում հիպնոզը լայնորեն կիրառվում էր Եվրոպայում մասնավորապես Ֆրանսիայում հիստերիայով տառապող մարդկանց բուժելու նպատակով։ Հենց Ֆրանսիայում էլ Ֆրոյդը ծանոթացավ հիպնոթերապիային …

2023 Հունվար

Հարց ու պատասխան
Ի՞նչ է խուճապային գրոհը Ի՞նչպես է դա հաղթահարվում
Խուճապային գրոհը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է, որը բուժվում է կամ հոգեթերապիայի կամ դեղորայքային եղանակով։
Խուճապային կամ տագնապային գրոհի դեպքում մարդը ունենում է ուժեղ խուճապ զգացողություն է, դա շատ ուժեղ տագնապի վիճակ է։ Մարդը կարող է զգալ, որ ցանկանում է փախչել, կամ նրան թվում է, որ կվատանա, կկորցնի վերահսկողությունը իր մարմնի և հոգու վրա։ Որոշ ժամանակ անց, մարդը վերագտնում է իրեն, բայց տհաճ զգացողությունը և սպասումը, որ դա նորից կկրկնվի կարող է պահպանվել։
Հարգանքներով՝ Մանե Հակոբյան
2023 Հունվար
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐ
Hope Media Իմ ջերմ անկյուն ծրագրի եթերում ընտանեկան ճգնաժամերի թեմայի շուրջ Արուս Մաթասյանի հետ զրուցում է հոգեբան Մանե Հակոբյանը։
2023 Հունվար

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ