ՀՈԳԵԲԱՆ ONLINE

Աիդա Թառոյան

կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ

  1. Իրականացնում է անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա դեռահասների և չափահաս մարդկանց հետ
  2. Աշխատանքային լեզուները հայերեն, ռուսերեն և անգլերեն

Հոգեթերապևտիկ աշխատանքի խնդիրների և հայցերի շրջանակ.

● Հույզերի ճանաչում և կառավարում

● Ներանձնային և միջանձնային խնդիրներ

● Տարիքային ճգնաժամեր

● Թերարժեքության բարդույթ

● Վախեր և տագնապներ

● Կորուստ և վիշտ,

● Ինքնաճանաչում և ինքնաիրացում

Կրթություն

2006-2010
Երևանի պետական համալսարան, հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի որակավորում
2010-2012
Երևանի պետական համալսարան, հոգեբանի մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում («Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացում)

Վերապատրաստումներ

2022
«Տրավմատիզմ և կոնտր-տրանսֆեր. մարմնական և հոգեկան ասպեկտները», միջազգային տեսագործնական սեմինար, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա, Երևան, Հայաստան
2019
«Երեխաների համար ապահով տարածքներ հումանիտար պայմաններում» դասընթաց, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կոպենհագեն, Դանիա
2019
«Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով» բազային դասընթաց, EMDR Եվրոպա, Երևան, Հայաստան
2018
«Հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացավարների համար նախատեսված դասընթաց, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կոպենհագեն, Դանիա

Պարգևատրումներ

 
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Կարմիր Խաչի մարդասիրական ծրագրերին ներդրում ունենալու համար
 
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ

Մասնագիտական գործունեություն

2019-2022
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում», ծրագրի հոգեբան
11-12/2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի հոգեբան
08-09/2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում հոգեբանական առաջին օգնության կարողությունների զարգացում Կովիդ-19 համավարակի պայմաններում», ծրագրի հոգեբան
2019-2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի հոգեբան
2017-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի հոգեբան
2014-2017
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական հրահանգիչ
2012-2013
Եվրոպական կամավորական ծառայություն եվրոպական «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում (Բրատիսլավա, Սլովակիա, SPOSA BRATISLAVA (Society for the Help of People with Autism) հոգեբանա-մանկավարժական գործունեություն՝ նախատեսված աուտիզմով և Ասպերգերի համախտանիշով երեխաների և չափահասների համար
2011-2012
«ԱրԲես» առողջության կենտրոն, հատուկ մանկավարժների կամավոր օգնական
10-11/2011
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, «Երևանում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման խախտման գործոնները» ուսումնասիրության շրջանակներում հարցազրուցավար

Հրատարակություններ

 
«Հոգեբանը «ականապատ» տարածքում», «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 8-րդ միջազգային գիտաժողով, «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո» Հատուկ նստաշրջանի նյութեր
 
«Հոգեբանական առաջին օգնություն», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի շրջանակներում
 
«Սոցիալ-հոգեբանական աջակցության առանձնահատկությունները մարդասիրական գործունեության մեջ», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի շրջանակներում
 
«Կամավորներն արտակարգ իրավիճակներում: Սթրեսի կառավարման և ինքնօգնության գործնական խորհուրդներ», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի շրջանակներում
 
«Երեխաների սթրեսային հակազդումները և նրանց տրամադրվող հոգեբանական աջակցության առանձնահատկությունները», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի շրջանակներում