ՀՈԳԵԲԱՆ ONLINE

․․․ Որպես մասնագետ ես գիտեմ, որ ամենանտանելին այն ցավն է, որը չես կարող կիսել որևէ մեկի հետ․․․

Մանե Հակոբյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեվերլուծական ուղղության հոգեթերապևտ

  1. Իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա անհատների և զույգերի, երեխաների և դեռահասների հետ
  2. Աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով,
  3. Հոգեթերապիան իրականացնում է նաև առցանց /skype, Whats up, viber, fb chat

Մասնագիտական անդամակցությունը

  • Եվրոպակա հոգեվերլուծական հոգեթերապիայի ֆեդերացիա
  • Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա
  • Հոգեվերլուծական հոգեթերապիայի հայկական միություն

Մասնագիտական գործունեությունը կլինիկայում

    • Ունի հոգեթերապևտիկ աշխատանքի 10 տարվա փորձ
    • Կլինիկական դեպքերը վարում է միջազգային որակավորում ունեցող սուպերվայզորների վերահսկողությամբ Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի չափորոշիչների համաձայն
    • Ունի հոգեվերլուծողի՝ մասնագիտացման նպատակով սեփական հոգեվերլուծության և հոգեթերապիայի 400 ժամ
    • Ունի հոգեվերլուծողի՝ մասնագիտացման նպատակով 100 սուպերվիզիոն ժամ

Գիտական հոդվածներն ու հրապարակումները

Հեղինակել է 21 գիտական հոդված և մեկ գրքույկ։

Ծանոթանալ Գիտական հոդվածներին

Մասնագիտական վերապարտաստումները կլինիկայում

2021

  • «Ընտանեկան և զույգերի հոգեվերլուծական հոգեթերապիա» Հոգեվերլուծողների և եվրոպական ֆեդերացիայի և հոգեթերապևտների և հոգեվերլուծողների ուկրաինական ասոցիացիայի հետ համատեղ եռամյա կրթական նախագծում

2020

  • «Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներ, ժամանակակից մոտեցումներ» տեսագործնական դասընթաց /Վկայական ՀՀԱՆ, Հայկական հոգեբուժական ասոցիացիա, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն
  • «Աուտիզմ, Սննդային վարքի խանգարումներ, պարադոքսալություն և սահմանային վիճակ» սեմինար 12 տեսական և գործնական կրեդիտ /Վկայական` ՀՀԱ

2019

  • «Տարբեր մասնագետներից կազմված խումբ, միջանձնային և միջմասնագիտական հարաբերությունները նման խմբերում» սեմինար ՇՄԶ 20 տեսական կրեդիտ /Վկայական ՀՀ ԱՆ, Արաբկիր բժշկական կենտրոնի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, Ժնևի համալսարանական հիվանդանոց՝ երեխաների և դեռահասների բաժանմունք
  • «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» տեսական դասընթաց ՇՄԶ12 տեսական կրեդիտ /Վկայական ՀՀԱՆ, Հայկական հոգեբուժական ասոցիացիա, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն
  • «Երեխաների և դեռահասների զարգացման տարբեր ասպեկտները» միջազգային տեսագործնական սեմինար /Վկայական Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա

2018

  • «Վաղ մանկական տարիքի երեխաների հոգեբուժական, ծնողավարության գնահատում, ծնող-երեխա առաջնային հարաբերություններ: Մանկական տրավմա. մոտեցումներ և հետևանքներ» սեմինար 20կրեդիտ /Վկայական` ՀՀԱՆ, Արաբկիր բժշկական կենտրոն, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Ժնևի համալսարանական հիվանդանոց՝ երեխաների և դեռահասների բաժանմունք
  • Ընտանեկան հոգեթերապիան և առաջնային խորհրդատվությունը ընտանեկան հոգեթերապիայում /24 ժամ/ / Վկայական Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա

Ծանոթանալ մասնագիտական վերապատրաստումների ամբողջական ցանկին 

Գիտամանկավարժական աշխատանքի փորձը

2002 թ․-ից առ այսօր ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, 

2013-2016 -Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ

2009-2012 – ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ /Իջևանի մասնաճյուղ