ՀՈԳԵԲԱՆ ONLINE

handshake, hands, laptop-3382503.jpgԿայքի մասին

Կայքի առաքելությունն է օգնել մարդկանց արագ և ճիշտ կողմնորոշվել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի աշխարհում, անհրաժեշտության դեպքում գտնել մասնագետ։

Կայքի միջոցով Դուք կարող եք ընտրել հոգեբան, զանգահարել և գրանցվել այցի՝ օնլայն և կաբինետային ձևաչափով, կարդալ օգտակար նյութեր հոգեբանության մասին, դիտել տեսանյութեր հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին, ստանալ ինքնաօգնության հնարներ։ Այս ամենը www.hwgebanonline.com կայքում:

Կայքը իր շուրջն է համախմբել բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մասնագետների, ովքեր աշխատում են հոգեբան խորհրդատուի և հոգեթերապևտի մասնագիտական չափորոշիչներին խիստ հավատարիմ և մասնագիտացած են հոգեթերապիայի հիմնարար ուղղություններից մեկում։

Մեր մասնագետները անցել են մասնագիտական ուսուցում և բավարարում են հոգեթերապևտի մասնագիտության ներկայացվող պահանջներին, որն է.

  • Հոգեթերապիայի որևէ ուղղության մեջ տեսական պատրաստվածություն,
  • Անձնական հոգեթերապիա,

  • Կլինիկական դեպքի շարունակական վարում աշխատանք սուպերվիզորի վերահսկողությամբ։

 Կայքի հիմնադիր՝   Մանե Հակոբյան  հոգեբան, հոգեթերապևտ, հ․գ․թ․, դոցենտ, Psy.D