Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեթերապիան արդյունավետ է ընթանում
Կա մի չափանիշ, որը բնութագրում է հոգեթերապիայի արդյունավետությունը, այն է՝ սեանսից սեանս որոշակի դրական տեղաշարժ այցելուի հոգեվիճակում՝ դեպի ավելի մեծ հանգստություն, ներքին խաղաղություն և ներդաշնակություն, զուգահեռ սեփական անձի վերաբերյալ որոշակի բացահայտումներ ինսայթներ/։
Բոլոր դեպքերում այցելուի հարցինէ թե որքան է տևում հոգեթերապիան հոգեբանը կպատասխանի, որ հոգեթերապիայի ավարտը որոշում է ինքը այցելուն։
Հոգեբանը որպես կանոն ասում է այցելուին հետևյալ․ այն պահից սկսած, երբ կզգաք,որ հոգեթերապիայի կարիքը այլևս չունեք, հայտնեք ինձ այդ մասին և մենք միասին կքննարկենք այդ հարցը, ես կասեմ Ձեզ իմ կարծիքը և մենք միմյանց հրաժեշտ կտանք։
Թերապիան ավարտելու ցանկությունը բոլոր դեպքերում անհրաժեշտ է նախ քննարկել հոգեբանի հետ, ապա նոր հեռանալ։
Այս հարցը անհրաժեշտ է քննարկել հոգեբանի հետ, քանի որ առանձին դեպքերում այցելուի ցանկությունը ավարտել հոգեթերապիան կարող է պայմանավորված լինել ոչ այնքան խնդիրների վերջնական լուծմամբ, այն նրանով, որ հոգեթերապիայի մեջ այցելուն և հոգեբանը մոտեցել են մի ծանր թեմայի, որի շուրջ այցելուն խուսափում է մտածել և ուղղակի փախուստ է տալիս թերապիայից։ Այս դեպքում մենք գործ ունենք ընդհատված թերապիայի հետ։
Բանիմաց հոգեբանը ունակ է այնպես տանել աշխատանքը, որ այցելուն կարողանա մոտենալ իր համար բարդ թեմաներին, աշխատել դրանց շուրջ և վերջնականապես ազատվել դրանցից։