ՀՈԳԵԲԱՆ OnLine

․․․ Որպես մասնագետ, ես գիտեմ, որ ամենաանտանելին այն ցավն է, որը հնարավոր չէ կիսել որևէ մեկի հետ․․․

548799171_1401436668176859_2706615720461198089_n

                  Ողջույն,

 Ես Մանե Հակոբյանն եմ,  www.hogebanonline.com կայքի հիմնադիրը։

Մասնագիտությամբ հոգեբան եմ, հոգեվերլուծական ուղղության հոգեթերապևտ, հոգեբանության դոկտոր։

 Կայքը ստեղծել եմ նպատակ ունենալով հանրության լայն շրջաններին հնարավորիս սպառիչ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել մարդկանց հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի , հոգեկան առողջության և դրա խանգարումների մասին։ Կայքում Դուք կգտնեք  օգտակար տեղեկություններ հոգեբանական աշխատանքի, հոգեթերապիայի հիմնական մեթոդների, էթիկայի, տեխնիկայի, ցուցումների և հակացուցումների մասին։ 

Կայքի միջոցով Դուք կարող եք նաև կապ հաստատել ինձ հետ և գրանցվել այցի՝ գրելով կամ զանգահարելով իմ WhatsApp -ին։ Դրա համար ուղղակի սեղմեք կայքի գլխամասում կամ ոտնամասում գտնվող whatsApp +37477798758  կամ WhatsApp գրառման վրա։ Աշխատում եմ բացառապես օնլայն՝ տեսազանգով։ Իմ մասնագիտական կենսագրությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կարող եք սեղմելով իմ անվան վրա Մանե Հակոբյան։ 

          Խնդրիները, որոնց հետ ես աշխատում եմ՝

  • Նևրոզներ՝ ֆոբիաներ, վախերի, կպչուն մտքերի, դեպրեսիաներ, նևրոզի սոմատիկ դրսևորումներ, հոգեմարմնային գանգատներ։
  • Տագնապային խանգարումներ, խուճապային գրոհներ,
  •  Բնավորության առանձին արտահայտված գծերի շտկում և մեղմացում, որ խանգարում են մարդուն հաջող հաղորդակցվել ուրիշների հետ
  •  Անձնային աճ,
  • Սիրային խնդիրներ,
  • Մենակություն,
  • Բարդ միջանձնային հարաբերություններ։
  • Կորուստ, չապրված սուգ ու վիշտ։ 

Աշխատում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։  Кратко обо мне на русском.

 Հարգանքներով՝ Մանե Հակոբյան

Առաջին այց հոգեբանին

Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը

Counselor and client in a positive therapy session in a well-lit room.

Հոգեբանական խորհրդատվություն հասկացությունը ունի երկու նշանակություն։ Առաջին նշանակությամբ այն կիրառում են անվանելու համար հոգեբանի աշխատանքը այցելուի հետ։

Երկրորդ՝ առավել նեղ իմաստով՝ հոգեբանական խորհրդատվությունը ասելով հասկանում ենք առաջին մի մեկ կամ քանի այցերը հոգեբանին, որոնց ընթացքում հոգեբանը հետազոտում է այցելուի խնդիրն ու նրա անձը, ձևակերպում կամ ճշգրտում է այցելուի հայցը և առաջարկում լուծումներ։ Այդ լուծումները կարող են  լինել կոնկրետ հանձնարարականների տեսքով, որոնց թվում է նաև առաջարկը սկսելու հոգեթերապիա։

Այդ այցերի ընթացքում պարզ է դառնում նաև, արդյո՞ք այցելուի խնդիրը կարող է լուծվել հոգեբանական մեթոդներով, հոգեթերապիայի միջոցով, թե կարիք կա այլ մասնագետի միջամտության կամ միգուցե հոգեբան այլ մասնագետ համագործակցության։

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Ինչպես գրանցվել այցի հոգեբանի մոտ

Առաջին այց հոգեբանին

Հոգեբանական խորհրդատվությունը կարող է իրականացվել նաև օնլայն՝ տեսազանգի միջոցով։

Աշխատանքի այս ձևաչափը շատ պահանջված է ժամանակակից աշխարհում։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում հոգեբանական աշխատանքի օնլայն ձևաչափը։ Այն խնայում է առաջին հերթին ժամանակ, և ջանքեր։ Միաժամանակ, այն պահանջում է արագ ու որակյալ ինտերնետ և այնպիսի պայմաններ, որտեղ այցելուն իրեն ապահով և պաշտպանված կզգա, համոզված լինելով, որ հանդիպմանը երրորդ անձ ներկա չէ։

․․․Հոգատար եղեք այլոց սրտերին ․․․ Եվ մի հաշտվեք նրանց հետ, ում համար միևնույն է, թե ինչ կզգա Ձեր սիրտը։

couple, romance, bike-1718244.jpg

Ի՞նչ է հոգեթերապիան

Հոգեթերապիան մարդու հոգեբանական խնդիրների լուծման, հոգեկան առողջության հետ առնչվող խնդիրներ բուժման եղանակ է հոգեթերապևտիկ մեթոդների կիրառությամբ և իրականացվում է հիմնականում խոսքային հաղորդակցման միջոցով։

Հոգեթերապևտիկ մեթոդի կամ ուղղության ընտրությունը կախված է այցելուի հայցի բնույթից, այն բանից, թե ինչ տիպի և խորության փոփոխություների է այցելուն ցանկանում հասնել։

Հոգեթերապևտի այցելուները կարող են լինել առանձին անհատներ՝ սիրային և ամուսնական զույգեր, երեխաներ և դեռահասներ, ինչպես նաև տարեց մարդիկ։

psychotherapy1.jpg

Ով է Հոգեթերապևտը

Հոգեթերապիայիով կարող է զբաղվել հոգեբանական և բժշկական բազային կրթություն ունեցող ցանկացած անձ, ով անցել է համապատասխան վերապատրաստումներ հոգեթերապևտիկ որևէ ուղղության շրջանակում և տիրապետում է հոգեթերապևտիկ մեթոդներին ու իրականացման եղանակներին։

Որ դեպքերում է ցուցված Հոգեթերապիան

Հոգեթերապիան արդյունավետ է հետևյալ խումբ խնդիրների դեպքում․

  • Ճգնաժամ՝ անձնային, աշխատանքային, սիրային, երբ թվում է՝ ելք չկա
  • Սթրես, լարվածություն, անհանգստության և տագնապի չթուլացող զգացողություններ
  • Միջավայրին հարմարման խնդիրներ,
  • Սոցիոֆոբիա և ցածր ինքնագնահատական
garden, chair, vintage-825741.jpg

Հոգեթերապիան խիստ արդյունավետ է նևրոզների բուժման գործում

young woman, laptop, work-7195736.jpg
  • Ֆոբիաներ
  • Կպչուն մտքեր և գործողություններ
  • Խուճապային գրոհներ
  • Դեպրեսիա, ապատիա

Հոգեթերապիան կիրառում են սիրային, ամուսնական զույգերի և ընտանիքների հետ աշխատանքում

feet, socks, cozy-5558288.jpg

Հոգեթերապիան նպաստում է ամուսնաընտանեկան հարաբերությունների շտկման, բարելավման նպատակով, երբ հարաբերություններում առկա է

  • ամուսնալուծության վտանգ
  • եղել է ամուսնական դավաճանության, կամ կա նման կասկած,
  • ընտանիքում առկան են մշտական կոնֆլիկտներ, ամուսիններն անհաշտ են,
  • կան խնդիրներ երեխաների և ծնողների միջև, ամուսինների ու նրանց ծնողների միջւ

Հոգեթերապիան ցուցված է նաև երեխաների և դեռահասների հետ աշխատանքում

kids, girl, witch-1966202.jpg

Հոգեթերապիան կիրառում են հոգեկան զարգացման խթանման, երեխայի և դեռահասի զարգացման ու ձևավորման ընթացքում առաջ եկող խնդիրների լուծման նպատակով

  • երբ առկա է հոգեկան զարգացման հապաղում, խոսքի, ինտելեկտի, հուզական ու սոցիալական զարգացման
  • Մանկական վախերի, վարքի խանգարումների
  • Դեռահասության տարիքում ծագող պրոբլեմների լուծման նպատակով։

Հոգեթերապիան արդյունավետ է նաև տարեց մարդկանց հետ աշխատանքում, լուծելու տարիքի հետ առաջ եկող խնդիրները

.jpg

Հոգեթերապևտիկ մեթոդի ընտրությունը

Հոգեթերապևտիկ մեթոդի կամ ուղղության ընտրությունը կախված է այցելուի հայցի բնույթից, այն բանից, թե ինչ տիպի և խորության փոփոխություների է այցելուն ցանկանում հասնել։

Պայմանավորված այցելուի կարիքներով, նրա անձնային առանձնահատկություններով, հոգեբանական պրոբլեմի ձևով, դրա լուծման հնարավորություններով, այն ժամանակով, որ մարդը կարող է տրամադրել իր խնդրի լուծմանը՝ տարբեր մարդկանց համար նախընտրելի է այս կամ այն ուղղության ներսում գործող մեթոդները:

handshake, hands, laptop-3382503.jpg

Հոգեթերապիայի արդյունքները

Կախված հոգեթերապևտիկ մեթոդի ընտրությունից հոգեթերապիայի արդյունքները կարող են տարբեր լինել։ Որոշ մեթոդներ ուղղված են կոնկրետ հոգեբանական խնդրի կամ ախտանիշի վերացմանը, ուրիշները խնդրի վերացման հետ մեկտեղ հանգեցնում են առավել խորքային անձնային փոփոխությունների, անձնային աճի և հասունության ուղղությամբ։

Հոգեթերապիայի աշխատանքի արդյունքում մարդը գրանցում է կայուն, անդարձելի փոփոխություններ իր  հոգեվիճակում և վարքում, նևրոզի ախտանիշների վերացում, հուզական վիճակի բարելավում, կայուն բարձր տրամադրություն, հանգիստ, տագնապներից զերծ հոգեվիճակ, ուրիշների և ինքն իր հետ գերազանց փոխհարաբերություններ, դրական մեծ փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում, առօրյան ուղեկցող բավարարվածության և երջանկության զգացումներ։

Ուշադրություն  Հոգեթերապիան ոչ մի պարագայում դեղորայքային բուժում չէ ․․․

 Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում, երբ այցելուն գտնվում է այնպիսի հոգեվիճակում, որը խոչընդոտում է հոգեթերապիայի ընթացքը, կամ անհնար դարձնում այն,  հոգեթերապևտն ու հոգեբույժը կարող են համագործակցել։

beanie, guy, man-2562646.jpg

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ընտրել հոգեբան․․․», «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ՝ ինչից սկսեմ․․․» կամ «Ո՞նց իմանամ, որ հոգեբանն է լավը, որը վատը․․․

morning, girl, beautiful-1369446.jpg

Հոգեբան թե՞ հոգեթերապևտ

Հոգեբանը մասնագետ է, ով զբաղվում է հոգեկանի ուսումնասիրությամբ։ Հոգեբանական կրթությունը բարձրագույն կրթություն է։

Հոգեթերապևտը մասնագետ է, ով զբաղվում է հոգեթերապիայիով։ Նա կարող է ունենալ հոգեբանական, բժշկական կամ այլ բազային կրթություն և հոգեթերապևտի մասնագիտացման համար լրացուցիչ հետբուհական կրթություն։

young woman, beautiful, young-5204296.jpg

Առաջին այց հոգեբանին

Հոգեբանին՝ առաջին այցը անվանում են «Առաջնային խորհրդատվություն», որը նախորդում է բուն հոգեբանական աշխատանքին կամ հոգեթերապիային և ենթադրում է է առավելապես հոգեախտորոշիչ տիպի աշխատանք։ Այն ներառում է այցելուի խնդրի և նրա անձի հոգեբանական ուսումնասիրություն, որի ավարտին, անհրաժեշտության դեպքում, պայմանավորվածություն է ձեռք բերվում հոգեթերապիա սկսելու շուրջ։

beanie, guy, man-2562646.jpg

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ընտրել հոգեբան․․․», «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ՝ ինչից սկսեմ․․․» կամ «Ո՞նց իմանամ, որ հոգեբանն է լավը, որը վատը․․․

morning, girl, beautiful-1369446.jpg

Հոգեբան թե՞ հոգեթերապևտ

Հոգեբանը մասնագետ է, ով զբաղվում է հոգեկանի ուսումնասիրությամբ։ Հոգեբանական կրթությունը բարձրագույն կրթություն է։

Հոգեթերապևտը մասնագետ է, ով զբաղվում է հոգեթերապիայիով։ Նա կարող է ունենալ հոգեբանական, բժշկական կամ այլ բազային կրթություն և հոգեթերապևտի մասնագիտացման համար լրացուցիչ հետբուհական կրթություն։

young woman, beautiful, young-5204296.jpg

Առաջին այց հոգեբանին

Հոգեբանին՝ առաջին այցը անվանում են «Առաջնային խորհրդատվություն», որը նախորդում է բուն հոգեբանական աշխատանքին կամ հոգեթերապիային և ենթադրում է է առավելապես հոգեախտորոշիչ տիպի աշխատանք։ Այն ներառում է այցելուի խնդրի և նրա անձի հոգեբանական ուսումնասիրություն, որի ավարտին, անհրաժեշտության դեպքում, պայմանավորվածություն է ձեռք բերվում հոգեթերապիա սկսելու շուրջ։