Մարտ 2024
ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Հոգեբան Մանե Հակոբյանը զրուցեց լրագրող Մերի Հովհաննիսյանի հետ Այգ հոգեբանական ծառայության “Ներաշխարհ” հաղորդաշարում
Հունվար 2024
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Երբ թախծում ենք ամանորին
Սիրելի մարդիկ, մեծահասակներ և երեխաներ, Նոր տարին, 2024 թվականը թող Ձեզ համար լինի սիրո և երջանկության տարի։ Թող այն լինի առողջության տարի բոլոր հիվանդների համար։ Սփոփանքի տարի թող լինի այն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեցել են հարազանի կորուստ։ Գալիք տարին թող լինի խաղաղության տարի։ Մաղթում եմ միության տարի, բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու գաղտնի անկյունում փայփայում են այդ հույսը։ Զավակի ճիչով թող լցվի բոլոր այն օջախները, որտեղ մարդիկ փափագում են երեխա ունենալ։ Թող սերը թող լուսավորի մեր հոգիները։ Ու թող որ ոչ մեկը առիթ չունենա կասկածելու Աստծո գոյությանը, քանզի Աստված մեր մեջ է, միմյանց նկատմամբ մեր վերաբերմունքի։
Սի՛րենք միմյանց, մարդի՛կ, փայփայենք միմյանց, հոգատար և բարի լինենք իրար հանդեպ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրով Ձեր՝ Մանե Հակոբյան
Ամանորը իրավմամբ տոների թագուհին է: Այն նշում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Դրան անհամբերությամբ սպասում են բոլորը, բայց հատկապես մանուկները: Ամանորը, որը տոնումն է նոր տարու գալստյան և ճանապարհումը՝ հնի, մարդկանց մոտ ավանդաբար զուգորդվում է տոնածառի ու տոնական տրամադրության, Ձմեռ Պապիկի ու նվերների, տարբեր զվարճությունների ու համեղ կերակուրների, ուրախության և երջանկության հետ:
Դրա հետ մեկտեղ Ամանորյա տոներին թախծում է մեծահասակների գերակշռող մեծամասնությունը:
Հունիս 2023
Հարց- Ի՞նչ առանցքային դեր ունեն հայրերն ընտանիքում և, հատկապես, երեխայի կյանքումԱրցախի հանրային ռադիոյի “Մայրիկների Անկյուն” Հաղորդման հյուր՝ հոգեբան, հոգեթերապևտ Մանե Հակոբյանը լուսաբանում է այս խիստ կարևո հարցը։Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել անցնելով սույն հղումով
Մարտ 2023
Հարց ու պատասխան
Ս՞ՐՃԵԼ, ԱՐԴՅՈ՞Ք ՁԵԶ ԲՈՒԺՈՂ ՀՈԳԵԹԵՐԱՊևՏԻ ՀԵՏ ԵՐԿԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ
Երկակի հարաբերությունների արգելքը նշանակում է, որ հոգեթերապևտը կամ հոգեբանը իրավունք չունի այցելու հետ ունենալ այլ հարաբերություններ, քան հոգեթերապևտիկ հարաբերությունները հոգեթերապիայի ընթացքում և դրանից հետո:
Սա իրավական նորմ չէ, բայց բանը կարող է հասնել դատական վարույթի, եթե ապացուցվի, որ այցելուն դրանից լուրջ տուժել է։
Հոգեբանական զարգացած հանրույթ ունեցող երկրներում այս նորմի խախտումը սպառնում է հոգեբանին լիցենզիայից զրկում։
Ի՞նչու է սա այդքան կարևոր․․․
Կարդալ ավելին
Հարց ու պատասխան
Հոգեկան հիվանդություն է, արդյո՞ք, նևրոզը
Հարց – Կասեք՝ նևրոզը դա հոգեկան հիվանդություն է։
Պատասխան – դա հոգեկան առողջության հետ կապված խնդիր է, միաժամանակ նման խնդրով մարդիկ հազվադեպ կամ գրեթե չեն հայտնվում հոգեբուժարանում։
Այս մարդիկ իրականության զգացումը չեն կորցնում, չեն զառանցում, հալյուցինացիաներով չեն տառապում։ Միաժամանակ այն հոգեկան տառապանք է պատճառում մարդուն, խիստ սահմանափակում նրա կյանքը։
Նևրոզ տերմինը հոգեկան հիվանդությունների ժամանակակից դասակարգումներով չի հանդիպում, այն համարվում է հնացած տերմին, դրա փոխարեն օգտագործում են “Նևրոտիկ սոմատոֆորմ խանգարումներ”, “Տագնապային խանգարումներ, “Ֆոբիկ տագնապային խանգարումներ” և այլ անվանումներ։
Պատասխանում է Մանե Հակոբյանը
Փետրվար 2023

Հունվար 2023
Հետաքրքրաշարժ նյութեր
ԻՆՉՈՒ ՖՐՈՅԴԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԻԻՊՆՈԶԻՑ և ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ
Հայտնի է, որ հոգեթերապիայի պատմությունը սկսվում է հիպնոզից կամ հիպնոթերապիայից։
19-դարի ընթացքում հիպնոզը լայնորեն կիրառվում էր Եվրոպայում մասնավորապես Ֆրանսիայում հիստերիայով տառապող մարդկանց բուժելու նպատակով։ Հենց Ֆրանսիայում էլ Ֆրոյդը ծանոթացավ հիպնոթերապիային …
2023 Հունվար