ONLINE ՀՈԳԵԲԱՆ

Հոգեբան հասանելի յուրաքանչյուր վայրից

Ֆոբիաներ

Ֆոբիա կամ տագնապային խանգարում ախտորոշում մասին խոսում են այն ժամանակ, երբ մարդը պարբերաբար վախեր ու տագնապներ է ապրում, այնպիսի իրավիճակներում, կամ կոնկրետ երևույթների նկատմամբ, որոնք իրականում իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում։

car, the train, spiritual-1967698.jpg

Սա առաջին բանն է, որին բախվում են մարդիկ ֆոբիաների հետ առնչվելիս, և որը ամենազարմանալին, անհասկանալին և անտրամաբանականը, երբ նրանք կամ նրանց մտերիմները առնչվում են ֆոբիաների հետ:

equilibrist, drawing, hand-1831016.jpg

Ու բնականաբար, առաջին ռեակցիան այն է, որ համոզեն ֆոբիայով տառապող մարդուն, որ չվախենա, որ հաղթահարի իր վախը։ Բազմակի փորձեր են արվում նաև ապացուցելու ֆոբիայով տառապող մարդուն, որ նա չվախենա։ Բոլոր այս փորձերը, բնականաբար, դատապարտված են անհաջողության։

Նևրոտիկ այս վախերի հետևանքով մարդը կամ խուսափում է նմանատիպ իրավիճակներից կամ դիմագրավում դրանց՝ միաժամանակ ապրելով մեծ վախ, սարսափ:

Այդ իրավիճակում մարդը կարող է ունենալ ուժեղ սրտխփոց, կամ այնպիսի զգացում, որ հիմա ուշագնած կլինի, որոնց վրա էլ մեծամասամբ կենտրոնացած է լինում նրա ուշադրությունը։ Տագնապները կարող է կենտրոնացած լինել այնպիսի աախտանիշերի վրա, ինչպիսիք են` սրտխփոցը կամ զգացումը, որ հիմա ուշագնաց կլինի։ Ֆիզիկական այս ախտանիշները հաճախ զուգորդվում են երկրորդային բնույթ կրող այնպիսի վախերով, ինչպիսիք են՝ մահվան վախը, վերահսկողությունը կորցնել վախը, խելագարվելու վախը:

woman, girl, portrait-2359634.jpg
falling, suicide, man-2245869.jpg

Մասնագետների կողմից նկարագրվել են ֆոբիաների մոտ 300  տեսակ։ 

Դրանց շարքում առավել տարածվածներն են

  • Ագորաֆոբիան՝ այսինքն չհիմնավորված վախ բաց տարածություններից։
  • Կլաուստրոֆոբիան՝ վախ փակ տարածություններից։
  • Մեզոֆոբիան՝ վախը կեղտոտվելուց։
  • Սոցիոֆոբիաները՝ այն է վախ հայտնվելու այլ մարդկանց ուշադրությունը կենտրոնում և այլն։

Կան որոշակի խումբ վախեր, որոնք պայմանավորված են սահմանափակ, խիստ յուրահատուկ իրավիճակներով, ինչպիսիք են որոշակի կենդանիների հարևանությունը, բարձրությունը, փակ տարածությունը, միզարձակումը և դեֆեկացիան հասարակական զուգարաններում, որոշակի սննդի օգտագործումը, ատամների բուժումը, արյան կամ վնասվածքի տեսքը:

scream, cry, message-6706851.jpg
inspiration, motivation, life-1514296.jpg

Ֆոբիաներից ազատվելու հարցում արդյունավետ է և ցուցված հոգեթերապիան, որոշ ծանր դեպքերում՝ դեղորայքային բուժումը, կամ հոգեթերապիայի և դեղորայքային բուժման համադրությունը։

 

Ընտրել հոգեբան հոգեթերապևտ

Կպչուն մտքեր և հարկադիր գործողություններ