ONLINE ՀՈԳԵԲԱՆ

Հոգեբան հասանելի յուրաքանչյուր վայրից

Սեդա Վարդանյան

ԱՊՐԵԼՈՒ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ

Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից

  • Ո՞րն է իմ կյանքի իմաստը ․․․
  • ի՞ նչ եմ զգում, երբ բախվում եմ դժվարությանը, կորստին ․․․
  • Ի՞նչ մտքեր են ինձ համակում ․․․
  • Ինչպե՞ս հաղթահարել իրավիճակն ու ապրել արդյունավետ։

Հոգեբան Սեդա Վարդանյանի հեղինակած գրքում այս հարցերի պատասխանները տալիս են հեղինակի, նորակոչիկի, երիտասարդ սպայի, կամավորականի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի ու զոհված զինվորի իրական պատմությունները՝ հոգեբանական վերլուծությամբ:

Գիրքը յուրահատուկ հանդիպում և անկեղծ երկխոսություն է հոգեբանի հետ, որի միջոցով միգուցե կյանքին կնայեք այլ դիտակետից:
Սա ապրելու և աճելու մոտիվացիան խթանող գիրք է՝ ռազմի դաշտից. «Քո հոգու ցավը դու դարձրու թևեր»:

Գիրք, որրը ՁԵզ ուժ կտա կյանքի դժվար օրերին։

Այն կօգնի

  • Մտորել սեփական կյանքի իմաստի մասին Հասկանալ որոշ հույզերի առաջացման մեխանիզմներն
  • Ծանոթանալ հույզերի արդյունավետ արտահայտման ձևերին
  • Բացահայտել անձին ու ազգին խանգարող պատկերացումները 
  • Կնպաստի կենսական դժվարությունից հետո ապրելու և արարելու մոտիվացիայի բարձրացմանը:

Գնելով մեկ գիրք, մեկը նվիրում ենք զինվորին։

Արժեքը՝ 4000 դր․

Գիրքը ձեռք բելելու համար զանգահարել  +374 77 798 758 

Հեղինակը նախաձեռնել է «Նվիրիր գիրք զինվորին» ակցիան, այս ընթացքում սահմանամերձ համայքների բոլոր զոհված զինվորների ընտանիքներին, զինհաշմանդամություն ունեցող տղաներին, դպրոցներին նվիրել է այս գիրքը, որը փոքրիկ հոգեբանական օգնություն է նաև հոգեկրթություն։

 Ակցիան իրականացվել է Նոյեմբերյան, Վարդենիս, Արենի, Գորիս համայնքներում։ Գրքի հրապարակումից առ այսօր՝ նվիրվել է շուրջ 500 նմուշ։

Հեղինակի մասին

Սեդա Վարդանյանը

հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան-խորհրդատու, թրեյներ։ 

Ուրարտու համալսարանի դասախոս, վերապատրաստման կենտրոնի ղեկավար։