Ողջույն,
Ես Մանե Հակոբյանն եմ, www.hogebanonline.com կայքի հիմնադիրը։
Մասնագիտությամբ հոգեբան եմ, հոգեվերլուծական ուղղության հոգեթերապևտ, հոգեբանության դոկտոր։
Կայքը ստեղծել եմ նպատակ ունենալով հանրության լայն շրջաններին հնարավորիս սպառիչ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել մարդկանց հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտի վերաբերյալ։
Կայքում Դուք կգտնեք օգտակար տեղեկություններ հոգեբանական աշխատանքի, հոգեթերապիայի հիմնական մեթոդների, էթիկայի, տեխնիկայի, ցուցումների և հակացուցումների մասին։
Կայքի առանձին հատվածում հանրամատչելի ձևով նկարագրված են նաև հոգեբանական հիմնական խնդիրները, որոնց դեպքում ցուցված է հոգեթերապիա։
Կայքը ունի նաև բաժին նվիրված ինքնաօգնության հնարներին։
Կայքի բլոգում կարող եք կարդալ և դիտել հետաքրքրաշարժ նյութեր հոգեբանության մասին։
Կայքի միջոցով Դուք կարող եք նաև կապ հաստատել ինձ հետ և գրանցվել այցի՝ գրելով կամ զանգահարելով իմ WhatsApp -ին։
Դրա համար ուղղակի սեղմեք կայքի գլխամասում կամ ոտնամասում գտնվող whatsApp +37477798758 կամ WhatsApp գրառման վրա։
Կամ այստեղ ⇒WhatsApp
Նշեմ, որ այս պահին ես ապրում և աշխատում եմ արտերկրում, այդ պատճառով աշխատում եմ բացառապես տեսազանգի միջոցով, օնլայն։
Իմ մասնագիտական կենսագրությանը ծանոթանալ կարող եք սեղմելով իմ անվան վրա ⇒Մանե Հակոբյան
Կայքի հիմնադիր՝ հոգեբան, հոգեթերապևտ, հ․գ․թ․, դոցենտ, Psy.D
Իմ գիտական գործունեության, մասնագիտական վերապատրասումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ անցնելով հղումով
⇓