Անձնային խանգարումներ
Անձնային խանգարումը հոգեկան առողջության այնպիսի խնդիր է, երբ բնավորության գծերը աղավաղում են մարդու կողմից աշխարհի և ինքն իր անձի ընկալումը։
Հետևաբար՝ դրանք ստեղծում են տվյալ մարդու համար հարմարման խնդիրներ։
Դրանք կարծես «ծուռ ակնոցներ» լինեն, որոնց միջով մարդը տեսնում է ինքն իրեն և շրջապատող աշխարհն ու մարդկանց, իր հարաբերությունները ուրիշների հետ։
Շատ դեպքերում մարդը կարող է չիմանալ, որ ինքն ունի անձնային խանգարում, քանի որ դա իր բնավորությունն է և նա դրա հետ հաշտ ու ներդաշնակ է։ Նա կարող է իր պրոբլեմներում մեղադրել ուրիշներին, հանգամանքները, ճակատագիրը և այլն։
Առողջ բնավորություն և անձնային խանգարում
Բնավորությունը տվյալ մարդուն բնորոշ կայուն անձնային հատկանիշների բարդ համադրությունը է։ Այն սկսվում է ձևավորվել կյանքի հենց սկզբից մարդու կողմից շրջապատող մարդկանց և միջավայրին հարմարվելու ընթացքում և թույլ է տալիս տվյալ մարդուն առավելագույնս հարմարվել այն միջավայրին, որտեղ նա մեծանում է։
Բնավորության գծերն ազդում են այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ ընկալում և հարաբերվում շրջապատող աշխարհի հետ, ինչպես նաև այն, թե ինչպես են նրանք ընկալում իրենց անձը։
Հոգեպես առողջ մարդկանց բնավորության գծերը թույլ են տալիս նրանց ճկուն կերպով հարմարվել փոփոխվող միջավայրին, առողջ հարաբերություններ ձևավորել ուրիշների հետ, ունենալ լավ հարմարվել կյանքին։
Անձնային խանգարման դեպքում դրանք աղավաղում են մարդու կողմից՝ իր անձի և իրականության ընկալումը, ստեղծում հարմարմաn խնդիրներ։
Հոգեախտորոշում
Հոգեկան առողջության ամերիկյան DSM-5 դասակարգման մեջ առանձնացնում են տաս տիպի անձնային խանգարումներ, որոնց ես առավել մանրամասն կանդրադառնամ հաջորդիվ գրառումներում։ Անձնային խանգարումների դասին են պատկանում
1․ Պարանոիդ,
2․ Շիզոիդ,
3․ Շիզոտիպիկ
4․ Սահմանային /այսպես կոչված բորդերլայն borderline /,
5․ հիստրիոնիկ, /այսպես կոչված հիստերիկ/
6․ Նարցիսական,
7․ Հակասոցիալական պսիխոպաթ,
8․ Խուսափողական, /avoidant/
9. Կախվածության հակումներ ունեցող /dependent
10. Օբսեսիվ կոմպուլսիվ տեսակները
Բուժումը
Անձնային խանգարման դեպքում որպես բուժման եղանակ առաջնահերթ ցուցվում է հոգեթերապիա, որի ընթացքում թերապևտի հետ ձևավորվող հարաբերություններում մարդու ունակ է դառնում աստիճանաբար շտկել իր «Ծուռ ոսպնյակը», այսինքն ճանաչել իր բնավորությունը և ունակ դառնալ ճանաչելու իր բնավորության աղավաղված գծերը։