ՀՈԳԵԲԱՆ OnLine

Կպչուն մտքեր և հարկադիր գործողություններ

Կրկնվող կպչուն մտքերի և մարդու կամքին հակառակ կրկնվող գործողությունների երևույթը հայտնի է նաև որպես օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում կամ կպչուն սևեռուն խանգարում։

Այս դեպքում մարդը կարող է նկատել իր մոտ մտքեր և գործողություններ, որոնք շարունակաբար զբաղեցնում են նրան, և որոնցից նա ցանկության դերպքում չի կարողանում ազատվել։

face, compass, disoriented-3614381.jpg

Կրկնվող մտքերը հաճախ բացասական բնույթի են։ Օրինակ՝ մարդու միտքը կարող է զբաղեցնել այն, որ նրան կամ իր մտերիմներին մի բան կպատահի, կամ որ արդուկը չի անջատել տանից դուրս գալուց առաջ։

guy, man, people-2617866.jpg

Նույն կերպ և գործողությունները, մարդը կարող է նկատել, որ նա անում է գործողություններ, որոնք չի ցանկանում կատարել, բայց վախենում է, որ եթե չանի դրանք, ապա մի վատ բան կպատահի։

Oրինակ՝ նա կարող է օրվա մեջ բազմաթիվ անգամ լվանալ ձեռքերը, կամ խաչակնքվել, իրերը դասավորել նույն կարգով, մաքրել բնակարանը, լողանալ և այլն։

Ու, եթե մարդը նույնիսկ ցանկանում է չանել այդ գործողությունները միևնույն է չի կարողանում չանել դրանք և այդ գործողությունները շարունակաբար կրկնում է:

Նույնը մտքերի պարագայում, դրանք առանց փոփոխության, նույն ձևով կրկին ու կրկին ներխուժում են մարդու գլուխը:

Դրանք գրեթե միշտ, անփոփոխ անհանգստացնող են և մարդը հաճախ դրանց դիմադրելու անհաջող փորձեր է անում։ Այդ մտքերը մարդը ճանաչում է որպես իր սեփականը, չնայած նրան, որ դրանք առաջ են գալիս նրա կամքից անկախ և նրա համար հաճախ զզվելի են։

 

scream, cry, message-6706851.jpg

Հարկադիր կրկնվող գործողությունները կրում են ծիսակարգային բնույթ, մարդը դրանք կրկնում է, որ խուսափի կամ կանխի ինչ-որ վատ բան։ 

spider, cave, insect-5249441.jpg

 Հաճախ այդ վատ բանը օբյեկտիվորեն անհավանական իրադարձություն է կապված վնասվելու կամ վնասելու հետ, որը, ըստ տվյալ մարդու տեղի կունենա, եթե նա չանի այդ գործողությունը։

Դրա հետ մեկտեղ մարդը այդ գործողությունները ընկալում է որպես անիմաստ կամ անարդյունավետ, և նա պարբերաբար դրան դիմադրելու փորձեր է անում: Գրեթե միշտ առկա է կայուն անհանգստություն: Եթե կպչուն գործողություններին դիմադրություն է ցույց տրվում, դրանք ճնշվում են, ապա տագնապն էլ ավելի է ուժգնանում։

Կպչուն մտքերից և հարկադիր կրկնվող գործողություններից ազատվելու հարցում արդյունավետ է և ցուցված է հոգեթերապիան, որոշ ծանր դեպքերում՝ դեղորայքային բուժումը, կամ հոգեթերապիայի և դեղորայքային բուժման համադրությունը։

Ինչ է հոգեթերապիան

Ֆոբիաներ

living room, condo, house-2155353.jpg