Որքա՞ն է տևում հոգեթերապիան
Այցելուներին որպես կանոն խիստ հետաքրքրում է հոգեբանի հետ աշխատանքի կամ հոգեթերապիայի տևողությունը։ Սա, թերևս, այցելուներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է։
Հոգեթերապիայի տևողությունը պայմանավորված է շատ տարբեր գործոններով: Դրանց թվում են՝
- Այցելուի խնդիր ծանրության աստիճանը,
- Դրա խրոնիկ բնույթը,
- Խնդրի վաղեմության ժամկետը,
- Այցելուի անձի տիպը,
- Այցելուի հոգեկան ճկունությունը կամ ընդհակառակը իներտությունն ու դիմադրությունը որևէ փոփոխությունների։
Սա է պատճառը, որ հոգեբանը բոլոր դեպքերում կդժվարանա հոգեթերապիայի որևէ տևողության որևէ կոնկրետ ժամկետ նշել։
Հոգեթերապիան, թեև խոսքի միջոցով, բայց՝ բուժում է, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր ընթացք ունի և տարբեր արդյունքներ։