ՀՈԳԵԲԱՆ OnLine

Հոկտեմբեր 2025

Հարց ու պատասխան
Հարց - Պսիխոդելիկների օգնությամբ ուզում եմ բուժել կնոջս, ինչ խորհուրդ կտա՞ք ․․․

A close-up black and white photo of a couple intimately sharing a smoke outdoors.

Հարց – Մենք ապրում ենք ԱՄՆ-ում, կինս տարիներ շարունակ տառապում է պոստտրավմատիկ սթրեսային խանգարումով։ Նա շատ վատ մանկություն է ունեցել աբյուզիվ ծնողներ։ Գիշերները մշտապես վատ երազներ է տեսնում, վեր է թռնում, դեպրեսիա ունի։ ԱՄՆ մենք տեղափոխվել ենք մի քանի տարի առաջ։ Այստեղ լսեցինք magic mushroom ի մասին, դրա հալյուցինոգեն սնկեր են, ու լսեցին, որ պսիխոդելիկներով կարելի է բուժել պոստտրավմատիկ ստրեսային խանգարումը։ Ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը այդ հարցի շուրջ։ Ուզում եմ նրա համար այդ սնկերից գնել, կամ այդ նյութերից, որ օգտագործին, նաև մտածում ենք գնալ Մեքսիկա, այոաքսա օգտագործենք, եթե գիտեք ինչի մասին է խոսքը։ Այստեղ ես կարդացի, որ կան կլինիկական հետազոտություններ, որոնք դեռ չեն ավարտվել, բայց բավական հուսադրող արդյունք ունեն։ Ինչ խորհուրդ կտաք։

Պատասխան։

Հարգելի նամակագիր,

Ձեր նամակի հիման վրա մի քանի նկատառում կառանձնացնեմ, որ կուզեմ Ձեզ ասել, մտորելու համար դրա շուրջ։

Առաջինը հարցը, որ կուզեմ տալ Ձեզ։ Ձեր կինը ունի պաշտոնական ախտորոշում, թե դուք եք եզրակացրել, որ նա ունի այդ դիագնոզները։ Պոստտրավմատիկ սթրեսային խանգարումը ունի շատ սպեցիֆիկ արտահայտություններ, աբյուզը այլ բան է։ Մեկ այլ ֆակտոր էլ կա Ձեր էմիգրացիան, որը ևս կարող է սթրեսային գործոն լինել։ Ասում եք վատ երազներ է տեսնում, դեպրեսիա ունի։

Պատասխան – ոչ, չունի դիագնոզ։ Մենք չենք դիմել մասնագետի, կարդալով ենք հասկացել, որ ունի այդ դիագնոզները։

Առաջին խորհուրդը, որ կտամ, դիմել մասնագետ հոգեբույժի դիագնոզ ստանալ։

Երկրորդ վտանգավոր միտումը, որ կա ձեր առաջին հայացքից Ձեր բարի մտադրության մեջ օգնել Ձեր կնոջը, այն է, որ, Դուք, Ձեր հարաբերություններում մեծ հավանականություն վերարտադրելու Ձեր կնոջ աբյուզի փորձառությունը։ Կա վտանգ, որ դուք կդառնաք նոր աբյուզեր և կվնասեք Ձեր կնոջը։

Շարունակությունը կարդացեք անցնելով այս  հղումով։

Հարց- Պատերազմից հետո ընկերոջս մոտ ախտորոշվել է ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ, Ինչպե՞ս բուժել ․․․
 

A soldier in camouflage walking with a rifle against a textured wall, day.

Հարց – պատերազմից հետո ընկերոջս մոտ ախտորոշել են հետտրավմատիկ սթրեսային խանգարում, կարող եք արդյոք օգնել հոգեթերապիայի միջոցով և ինչպես է դա աշխատում։ Ինչ կասեք դեղորայքային բուժման համար։
 
Պատասխան – Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, մենք ունենք պատկեր, որտեղ հոգեկան խնդիրների, տրավմայի համար հիմք է ծառայել շատ ուժեղ, ցավոտ արտաքին իրադարձությունը, բնական կամ տեխնոգեն աղետը, այլ մարդու դաժան, անմարդկային վերաբերմունքը, աբյուզը, բռնությունը և այլն։
      Սա առանձին տրավմաների խումբ է, որը պարտադիր չէ, որ բոլորն ունենան իրենց պատմության մեջ և սրա հոգեբանական հետևանքներն ու դրսևորումները այլ են քան նևրոզինը։ Այս դեպքում առկա է եղել մահվան կամ մարմնի վնասման իրական վտանգ կամ վնասվածություն։ Այստեղ իրականության մասնաբաժինը շատ է, և այդ իմաստով այն ավելի դժվար է բուժել։ Քանի որ առկա բացասական ապրումների բարդ համադրություն, ֆիզիկական և հոգեկան ցավ, վստահության, հավատի և անվտանգության զգացումի կորուստ, անարդարության զգացում, մեղքի զգացում, ագրեսիա, անպաշպանվածության զգացում և այլն։
         Պոստտրավմատիկ սթերսային խանգարման հոգեթերապևտիկ բուժումը մի փորձառություն է, որտեղ երկու մարդ՝ թերապևտը և այցելուն համարձակվում են միասին վերապրել այս սարսափելի իրողությունը, որը անպատմելի և անկկարագրելի է այցելուի համար։ Ու սա շատ ծանր աշխատանք է նաև թերապևտի համար, նա ևս տրավմայի է ենթարկվում։ Նա պետք է բաց լինի այցելուի համար, պատրաստ լինի լսել նրա պատմությունը, այցելուները դա շատ լավ զգում են, այնտեղ որտեղ այցելուն զգում է, որ թերապևտը չի կարող, նա երբեք չի պատմի ոչինչ, քանի որ անվտանգ չէ։
        Այս տիպի աշխատանքը հոգու մեծ խիզախություն է պահանջում։ Ապրել ցավը, խոսել այդ մասին այստեղ ու հիմա, չժխտել, չդիսոցիացնել ու ընդունել, որ դա է եղելությունը, որ դա քո պատմությունն է, որը քոնն է, որը ջնջել հնարավոր չէ, բայց որին կարելի է դիմանալ, քանի որ քո դիմացինը, թերապևտը լսում է և դու երկուսով կենդանի եք ու անվտանգ ու կյանքը շարունակվում է։
        Դեղորայքային բուժումը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ առկա է հոգեկան շատ ուժեղ տառապանք, որին մարդը չի կարողանում դիմանալ, առկա է ինքնասպանության վտանգ, առկա են ուժեղ ֆլէշբէքեր, առկա է զառանցանք, կամ հալյուցինացիա, որոնք անհնար են դարձնում հոգեթերապևտիկ միջամտությունները։ Դեղորայքային բուժմանը զուգահեռ ցանկալի է հոգեթերապիա։ Եթե չկա հոգեթերապիայի հնարավորություն, այս դեպքում պարտադիր է դեղորայքային բուժումը։
        Այս գրառման մեջ ուզում եմ իմ խոնարհումը արտահայտել պատերազմի մասնակիցների հետ աշխատած իմ բոլոր կոլեգաներին և նրանց այցելունեին, բոլոր այդ քաջ մարդկանց։
      Այդ ժամանակ, ես սպասում էի իմ բալիկին և այդ քաջությունը չունեցա աշխատել զինվորների հետ։
 
Սիրով ՁԵր՝ Մանե Հակոբյան

Սեպտեմբեր 2025

Ինստագրամյան ԻԴԵԱԼ ԷԳՈ
selfie, mannequin, friends, scene, friendship, traveling, together, camera, selfie, selfie, selfie, selfie, selfie
Ինստագրամ-յան ԻԴԵԱԼ ԷԳՈ
           
         Ուզում եմ կիսվել Ձեզ հետ մի դիտարկումով երիտասարդների շրջանում, որին ես պայմանականորեն ուզում եմ անվանել ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ ԻԴԵԱԼ ԷԳՈ։ 
 
       Դասական հոգեվերլուծությունից մեզ հայտնի են հոգեկանի երեք կառուցվածքային մասերը։ ԻԴ-ը, Էգո-ն և Սուպեր Էգոն, ու կա նաև Իդեալ Էգո կամ էգո Իդեալը։ Այս կառույցում մենք կարող ենք տեսնել, թե որոնք են մարդու իդեալները, ինչպիսին է նա իր իդեալական տարբերակում։
    Մինչ ինտերնետային ժամանակներում, հոգեվերլուծական տեսության համաձայն այս Էգո իդեալը ձևավորվում էր ծնողների, տվյալ հասարակության իդեալների հետ մարդու նույնացման արդյունքում։
      Մեր ժամանակներում, երիտասարդների հետ շփվելիս ես նկատում եմ, որ այս կառույցը շատ մեծ չափով, եթե ողջ ամբողջովին հանդիսանում է սոցիալ մեդիա ինֆլուէնսերների հետ նույնացման արդյունք։ Դա արտահայտվում է խոսքային արտահայտություններում, դիմախաղում, մարդու պահվածքի մեջ։ 
      Մեկ այլ, ավելի արտասովոր բան եմ նկատում, Հնարավոր է, դուք էլ նկատած լինեք։
       Երբ մարդու հետ շփվում ես առօրյա կյանքում, զրուցում նրան հետ, զգում ես, ոնց որ նա մենակ չլինի քեզ հետ, այլ տեսախցիկի առաջ։ Մարդը պահում է իրեն այնպես կարծես իրեն նկարահանում են, ոնց որ Ես-ի մեջ տեսախցիկ ներկառուցած լինեն։
     Սա շատ տարօրինակ է իմ համար։
     Այդ ներկառուցված տեսախցիկը, ոնց որ Սուպեր Էգո լինի, որը հսկում է այն, թե ինչքանով է մարդու ինքնարատահայտումը համընկնում ինստագրամյան Իդեալ Էգո-ի հետ։ Նման մի տարօրինակ կողմնակի կառույց մարդու հոգեկանում։
        Ու, եթե այս կառույցը գերիշխում է Էգո-ի հանդեպ, մենք առերեսվում ենք նարցիսական խանգարման հետ, որտեղ էգո իդեալը, տվյալ դեպքում ինստագրամյան, կառավարում է մարդու վարքն ու ինքնաարտահայտումը։ Գործ ենք ունենում Կեղծ Ես-ի հետ, որի շերտերի տակ մենք դեռ շատ երկար պիտի փնտրենք ու գտնենք իսկական Ես-ը։ Պայմանով, եթե մենք էլ ձևացնենք մեզ ինստագրամյան հոգեբան, իդեալական հոգեբան, մտնենք այդ խաղի մեջ ու կամաց այցելուին հանենք այդ խաղից։
        Ու, այս նարցիսական խանգարման հետ ես շատ հաճախ եմ սկսել բախվել իմ պրակտիկայում։ Կա անգլերեն բառ wield, որը արտահայտում է ինձ համար իմ զգացմունքը տվյալ երևույթի հանդեպ։
      Չգիտեմ դուք ինչ կասե՞ք։
 
Սիրով Ձեր՝ Մանե Հակոբյան
A soldier in camouflage walking with a rifle against a textured wall, day.
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԿԵՐՈՋՍ ՄՈՏ ԱԽՏՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԲՈՒԺԵԼ
Հարց – պատերազմից հետո ընկերոջս մոտ ախտորոշել են հետտրավմատիկ սթրեսային խանգարում, կարող եք արդյոք օգնել հոգեթերապիայի միջոցով և ինչպես է դա աշխատում։ Ինչ կասեք դեղորայքային բուժման համար։
 
Պատասխան – Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, մենք ունենք պատկեր, որտեղ հոգեկան խնդիրների, տրավմայի համար հիմք է ծառայել շատ ուժեղ, ցավոտ արտաքին իրադարձությունը, բնական կամ տեխնոգեն աղետը, այլ մարդու դաժան, անմարդկային վերաբերմունքը, աբյուզը, բռնությունը և այլն։
      Սա առանձին տրավմաների խումբ է, որը պարտադիր չէ, որ բոլորն ունենան իրենց պատմության մեջ և սրա հոգեբանական հետևանքներն ու դրսևորումները այլ են քան նևրոզինը։ Այս դեպքում առկա է եղել մահվան կամ մարմնի վնասման իրական վտանգ կամ վնասվածություն։ Այստեղ իրականության մասնաբաժինը շատ է, և այդ իմաստով այն ավելի դժվար է բուժել։ Քանի որ առկա բացասական ապրումների բարդ համադրություն, ֆիզիկական և հոգեկան ցավ, վստահության, հավատի և անվտանգության զգացումի կորուստ, անարդարության զգացում, մեղքի զգացում, ագրեսիա, անպաշպանվածության զգացում և այլն։
         Պոստտրավմատիկ սթերսային խանգարման հոգեթերապևտիկ բուժումը մի փորձառություն է, որտեղ երկու մարդ՝ թերապևտը և այցելուն համարձակվում են միասին վերապրել այս սարսափելի իրողությունը, որը անպատմելի և անկկարագրելի է այցելուի համար։ Ու սա շատ ծանր աշխատանք է նաև թերապևտի համար, նա ևս տրավմայի է ենթարկվում։ Նա պետք է բաց լինի այցելուի համար, պատրաստ լինի լսել նրա պատմությունը, այցելուները դա շատ լավ զգում են, այնտեղ որտեղ այցելուն զգում է, որ թերապևտը չի կարող, նա երբեք չի պատմի ոչինչ, քանի որ անվտանգ չէ։
        Այս տիպի աշխատանքը հոգու մեծ խիզախություն է պահանջում։ Ապրել ցավը, խոսել այդ մասին այստեղ ու հիմա, չժխտել, չդիսոցիացնել ու ընդունել, որ դա է եղելությունը, որ դա քո պատմությունն է, որը քոնն է, որը ջնջել հնարավոր չէ, բայց որին կարելի է դիմանալ, քանի որ քո դիմացինը, թերապևտը լսում է և դու երկուսով կենդանի եք ու անվտանգ ու կյանքը շարունակվում է։
        Դեղորայքային բուժումը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ առկա է հոգեկան շատ ուժեղ տառապանք, որին մարդը չի կարողանում դիմանալ, առկա է ինքնասպանության վտանգ, առկա են ուժեղ ֆլէշբէքեր, առկա է զառանցանք, կամ հալյուցինացիա, որոնք անհնար են դարձնում հոգեթերապևտիկ միջամտությունները։ Դեղորայքային բուժմանը զուգահեռ ցանկալի է հոգեթերապիա։ Եթե չկա հոգեթերապիայի հնարավորություն, այս դեպքում պարտադիր է դեղորայքային բուժումը։
        Այս գրառման մեջ ուզում եմ իմ խոնարհումը արտահայտել պատերազմի մասնակիցների հետ աշխատած իմ բոլոր կոլեգաներին և նրանց այցելունեին, բոլոր այդ քաջ մարդկանց։
      Այդ ժամանակ, ես սպասում էի իմ բալիկին և այդ քաջությունը չունեցա աշխատել զինվորների հետ։
 
Սիրով ՁԵր՝ Մանե Հակոբյան

Հոկտեմբեր 2024

Հարց ու պատասխան
Որն է առեղծվածային կնոջ գաղտնիքը
psychology woman
Բոլոր ժամանակներում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հրապուրել են առեղծվածային կանայք։
Ինչն է կնոջը վերածում առեղծվածային էակի…
Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատասխանում։
Մտածում եմ, որ շրջապատողների աչքում կինը առեղծվածային է թվում այն պարագայում, երբ նա իր բնավորության բերումով յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվում է գերազանցապես սեփական զգացմունքներով և զգացողություններով։
Սա նշանակում է, որ կինը ինքն էլ հաճախ չգիտե, թե ինչպես նա կարձագանքի հաջորդ պահին, քանի որ նա պետք է զգա, որպեսզի արձագանքի։ Այս կինը իր ներսում չի կրում պատրաստի պատասխաններ, շաբլոններ, և հենց դրանով էլ նա հետաքրքիր է։
Եթե այս որակը՝ ապրել այդ պահին ծնված զգացողություններով և զգացմունքներով բացակայում է կինը, որքան էլ կաշվից դուրս գա առեղծված չի կրի իրենում և միշտ կլինի կարդացված գրքի նման։ Այս որակի բացակայությունն է, որ կնոջը հաճախ վերածում է “ուչիլկայի” կամ “ուչենիցայի”, երկուսն էլ անսահմանորեն ձանձրալի և անհետաքրքիր տղամարդու համար, քանզի վերջինս արագ կարդում է ծեծված ճշմարտությունների այն սահմանափակ պաշարը, որով առաջնորդվում է այդ կինը և, որոնք նա ժառանգել է իր ծնողներից, դաստիարակներից, ընկերուհիներից, գրքերից ու կինոներից և հեռանում։ Իսկ եթե տղամարդը մնում է այդ կնոջ հետ հարաբերություններում, ապա այդ հարաբերությունները ծայրահեղ ձանձրալի են, կանխատեսելի, սահմանափակ, զերծ երևակայությամբ սնուցվող դրայվից։
Աամենախղճուկ ու ծիծաղելի երևույթը՝ երբ այդ “ուչիլկան”, հոգնած սիրային անհաջողություններից ձեռնարկում է յուրացնել կանացի սիրային հաջողության գաղտնիքը, այսինքն գրքերով, ֆիլմերով, երբեմն գիտականորեն ուսումնասիրում և փորձում սովորել լինել կինը…
Կին լինել սովորել անհնար է, կին լինում են…

 Տեքստը Մանե Հակոբյանի

A Kissing Couple
Ովքեր են մարդիկ որ հմայում են մեզ
Ինչպիսին են մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպես է պատահում, որ մենք տեղի ենք տալիս, առանց զգալու, թե ինչպես, այսինքն առանց դիմադրության: ժամանակակից աշխարհում չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով: Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է:

Կարդալ ավելին

Սեպտեմբեր 2024

Հարց ու պատասխան
Ի՞նչ է խուճապային գրոհը Ի՞նչպես է դա հաղթահարվում
324878411_707695704130824_1163279422125436505_n
Խուճապային գրոհը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է, որը բուժվում է կամ հոգեթերապիայի կամ դեղորայքային եղանակով։
Խուճապային կամ տագնապային գրոհի դեպքում մարդը ունենում է ուժեղ խուճապ զգացողություն է, դա շատ ուժեղ տագնապի վիճակ է։ Մարդը կարող է զգալ, որ ցանկանում է փախչել, կամ նրան թվում է, որ կվատանա, կկորցնի վերահսկողությունը իր մարմնի և հոգու վրա։ Որոշ ժամանակ անց, մարդը վերագտնում է իրեն, բայց տհաճ զգացողությունը և սպասումը, որ դա նորից կկրկնվի կարող է պահպանվել։
Հարգանքներով՝ Մանե Հակոբյան
2023 Հունվար
Եվ, այսպես, որ դեպքերում հոգեթերապիա և, որ դեպքերում դեղորայքային բուժում և որ դեպքերում երկուսի համադրություն։
Ինձ այցելող ամեն երկրորդ այցելուի համար խիստ արդիական է մնում այն հարցը բուժել նևրոզը դեղորայքով, թե դիմել հոգեթերապիայի օգնությանը ․․․
Նևրոզը հոգենյարդային հիվանդություն է։ “Հոգե” բառը այստեղ պատահաբար չի հայտնվել նյարդայինից առաջ։ Սա այն պարզ պատճառով, որ նևրոզի պատճառները ներհոգեկան են, հոգեկան բնույթի են։  Դեռևս 150 տարի առաջ եվրոպացի հոգեբույժներն ու բժիշկները ուսումնասիրելով նևրոզով տառապող մարդկանց հանգեցին այդ եզրակացությանը և ստեղծեցին նևրոզի բուժման հոգեբանական, հոգեթերապևտիկ մեթոդ՝ որը իրականացվում է զրույցի ձևով։
Սա է պատճառը, որ զարգացած երկրներում, նևրոզի բուժման առաջին ցուցումը հոգեթերապիան է, որը իհարկե չի բացառում, որ այն կարող է առանձին դեպքերում ուղեկցվել դեղորայքային բուժմամբ։
Դրա հետ մեկտեղ պահպանվում է նևրոզի բուժման դեղորայքային եղանակը։ Եվ, հաճախ մարդիկ չեն կողմնորոշվում ինչպես բուժեն իրենց նևրոզը։

Կարդալ ավելին

Մարտ 2024

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Հոգեբան Մանե Հակոբյանը զրուցեց լրագրող Մերի Հովհաննիսյանի հետ “Այգ” հոգեբանական ծառայության “Ներաշխարհ” հաղորդաշարում

Հունվար 2024

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Երբ թախծում ենք ամանորին
Սիրելի մարդիկ, մեծահասակներ և երեխաներ, Նոր տարին, 2024 թվականը թող Ձեզ համար լինի սիրո և երջանկության տարի։ Թող այն լինի առողջության տարի բոլոր հիվանդների համար։ Սփոփանքի տարի թող լինի այն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեցել են հարազանի կորուստ։ Գալիք տարին թող լինի խաղաղության տարի։ Մաղթում եմ միության տարի, բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու գաղտնի անկյունում փայփայում են այդ հույսը։ Զավակի ճիչով թող լցվի բոլոր այն օջախները, որտեղ մարդիկ փափագում են երեխա ունենալ։  Թող սերը թող լուսավորի մեր հոգիները։ Ու թող որ ոչ մեկը առիթ չունենա կասկածելու Աստծո գոյությանը, քանզի Աստված մեր մեջ է, միմյանց նկատմամբ մեր վերաբերմունքի։
Սի՛րենք միմյանց, մարդի՛կ, փայփայենք միմյանց, հոգատար և բարի լինենք իրար հանդեպ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրով Ձեր՝ Մանե Հակոբյան
snowflake, winter, season-1918794.jpg
 
Ամանորը իրավմամբ տոների թագուհին է: Այն նշում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Դրան անհամբերությամբ սպասում են բոլորը, բայց հատկապես մանուկները: Ամանորը,  որը տոնումն է նոր տարու գալստյան և ճանապարհումը՝ հնի, մարդկանց մոտ ավանդաբար զուգորդվում է տոնածառի ու տոնական տրամադրության, Ձմեռ Պապիկի ու նվերների, տարբեր զվարճությունների ու համեղ կերակուրների,  ուրախության և երջանկության հետ:
Դրա հետ մեկտեղ Ամանորյա տոներին թախծում է մեծահասակների գերակշռող մեծամասնությունը:
Կարդալ ավելին

Մարտ 2023

Հարց ու պատասխան
Ս՞ՐՃԵԼ, ԱՐԴՅՈ՞Ք ՁԵԶ ԲՈՒԺՈՂ ՀՈԳԵԹԵՐԱՊևՏԻ ՀԵՏ ԵՐԿԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ
Երկակի հարաբերությունների արգելքը նշանակում է, որ հոգեթերապևտը կամ հոգեբանը իրավունք չունի այցելու հետ ունենալ այլ հարաբերություններ, քան հոգեթերապևտիկ հարաբերությունները հոգեթերապիայի ընթացքում և դրանից հետո:
Սա իրավական նորմ չէ, բայց բանը կարող է հասնել դատական վարույթի, եթե ապացուցվի, որ այցելուն դրանից լուրջ տուժել է։
Հոգեբանական զարգացած հանրույթ ունեցող երկրներում այս նորմի խախտումը սպառնում է հոգեբանին լիցենզիայից զրկում։
Ի՞նչու է սա այդքան կարևոր․․․
Կարդալ ավելին
Հարց ու պատասխան
Հոգեկան հիվանդություն է, արդյո՞ք, նևրոզը
Հարց – Կասեք՝ նևրոզը դա հոգեկան հիվանդություն է։
 
Պատասխան – դա հոգեկան առողջության հետ կապված խնդիր է, միաժամանակ նման խնդրով մարդիկ հազվադեպ կամ գրեթե չեն հայտնվում հոգեբուժարանում։
Այս մարդիկ իրականության զգացումը չեն կորցնում, չեն զառանցում, հալյուցինացիաներով չեն տառապում։ Միաժամանակ այն հոգեկան տառապանք է պատճառում մարդուն, խիստ սահմանափակում նրա կյանքը։
Նևրոզ տերմինը հոգեկան հիվանդությունների ժամանակակից դասակարգումներով չի հանդիպում, այն համարվում է հնացած տերմին, դրա փոխարեն օգտագործում են “Նևրոտիկ սոմատոֆորմ խանգարումներ”, “Տագնապային խանգարումներ, “Ֆոբիկ տագնապային խանգարումներ” և այլ անվանումներ։
Պատասխանում է Մանե Հակոբյանը
Փետրվար 2023

Հունվար 2023

Հետաքրքրաշարժ նյութեր
ԻՆՉՈՒ ՖՐՈՅԴԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԻԻՊՆՈԶԻՑ և ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Հայտնի է, որ հոգեթերապիայի պատմությունը սկսվում է հիպնոզից կամ հիպնոթերապիայից։

19-դարի ընթացքում հիպնոզը լայնորեն կիրառվում էր Եվրոպայում մասնավորապես Ֆրանսիայում հիստերիայով տառապող մարդկանց բուժելու նպատակով։ Հենց Ֆրանսիայում էլ Ֆրոյդը ծանոթացավ հիպնոթերապիային Կարդալ ավելին

2023 Հունվար