Պսիխոդելիկների կիրառումը հոգեվերականգնողական թերապիաներում

Պսիխոդելիկները հալյուցինոգեն դեղամիջոցների ենթադաս են, որոնց հիմնական ազդեցությունը ոչ սովորական հոգեկան վիճակների առաջացումն է (հայտնի է որպես հոգեբուժական փորձառություններ կամ «ուղևորություններ») և ընկալվող «գիտակցության ընդլայնում»:
Ներկայումս պսիխոդելիկների թերապևտիկ հնարավորությունների ուսումնասիրությունները ակտիվ ընթացքի մեջ են և մեծ քննարկումներ են գնում դրանց միջոցով հոգեկան տարաբնույթ խանգարումների բուժման հարցի շուրջ։
Այստեղ նշենք, որ չնայած բոլոր թմրանյութերն էլ առաջ են բերում գիտակցության փոփոխված վիճակներ, բայց ոչ բոլոր թմրանյութերն են հալյուցինոգեն։
«Ճամփորդությունը» պսիխոդելիկներով բուժման կողմնակիցները համարում են մարդու կողմից իր մասին նոր գիտելիքի աղբյուր ձեռքբերման միջոց, որը պիտի մարդուն լուսավորի, նոր գաղափարներ տա իր վիճակի մասին, թեկուզ դրա պատճառների և այլն։
Ճամփորդության ժամանակ մարդը ունենում է տարաբնույթ անսովոր զգացողությունններ, նա կտրվում է իրականությունից, տարրալուծվում է տիեզերքի մեջ, կորցնում է Ես -ի զգացողությունը, միստիկ ապրումներ է ունենում։ Կարող է ունենալ նաև «վատ ճամփորդություն, մահվան վտանգ ապրել, որը ամենատհաճն է այս տիպի փորձառության մեջ։
Պսիխոդելիկների նման ազդեցությունը տեղի է ունենում ի շնորհիվ գլխուղեղի default mode network -Լռելյայն ռեժիմի ցանցը (DMN) արգելափակման։ DMN- ը գլխուղեղի փոխկապակցված բաժիններ են, որոնք ակտիվ, համակցված և ֆունկցիոնալ առումով բարձր կապակցված են մնում, նույնիսկ այն ժամանակ, երբ ուղեղը գտնվում է հանգստի վիճակում։ Սա ապահովում է Ես-ի զգացումը, որ դու միշտ դու ես, քնած, թե արթուն։
Հիմա, հարցը նրանում է, թե այդ ժամանակավոր բլոկավորում/ապաբլոկավորումը ինչքանով կարող է նոր ռեսթարթ ապահովել ուղեղի կազմավորված նեյրոնային խմբերում։ Այսինքն, արդյո՞ք դա նոր սկիզբ կարող է լինել օգտակար restart լինել հոգեկանի համար,, թե ուղղակի ժամանակավոր գերխորը հանգստացում։
Ներկայումս պսիխոդելիկները և դրանց բաղադրիչները ակտիվորեն օգտագործվում են վերականգնողական թերապիաներում recreational therapy. Նաև խոստումներ են տալիս, որ պսիխոդելիկներից ածանցված նյութերից մեկը MDMA, որը հայտնի է որպես էմպաթոգեն, քանի որ օգտագործողների մոտ էմպատիայի զգացումը, ուրիշների հետ միասին լինելու ապրումները ուժեղացնում է, կարող են լավ լուծում լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարման համար։
Այս պահին հետազոտողները շատ ոգևորված են MDMA -ով գիտափորձերի արդյունքներից, 67% դրական արդյունք են գրանցում։ Բայց ես որպես առողջ դատողականության տեր մարդ, ինձ հարց եմ տալիս, եթե նյութը էմպաթոգեն է, այսինքն, մարդուն դարձնում է բարի, լավ, շփվող, մարդկանց սիրող, ագրեսիան նրա մեջից վերանում է, արդյոք, դրա արդյունքում փորձարկվողները չպիտի ծափահարեն գիտնականներից էմպաթիա ցուցաբերելով։ Ուր է կորչելու նրանց ագրեսիան և ինչի է նման լինելու նման մարդասեր բուժվածը։ Հարցեր։ Ասում են պլացեբո փորձարկումները դրական են, բայց էմպաթոգենը ինքն իրենով արդեն պլացեբո էֆեկտ ունի։
Մենք գիտեք, թե որքան կարևոր է, որ հոգեթերապիայի ընթացքում այցելուն կարողանա արտահայտել իր ագրեսիան, ապահով իրավիճակում, որը և թերապևտիկ արդյունք է։ ԵՎ, մենք հրաշալի գիտենք, ինչ հետևանքներ ունեն, թերապիաները, որտեղ ագրեսիան այդպես էլ մնում է ճնշված, տոքսիկ պոզիտիվիզմը և այլն։ Հատկապես հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, որտեղ կուտակված է ահռելի ագրեսիա, անարդարության զգացում, մարդու հանդեպ վայրագ, անմարդկային վերաբերմունքի արդյունքում ապահովության ու վստահության կորուստ, մեղքի զգացում, վիկտիմիզացիա։ Ու, այս պարագայում էլ ավելի է կարևորվում, որ այցելուն կարողանա արտահայտել իր զգացմունքները թերապևտիկ ապահով պայմաններում։ Որ նրան լսի մարդ, ով կվկայի, որ մարդը միայն գազան չէ, ով կկարողանա վերականգնել հավատն ու վստահությունը։ Սա է մարդկային մոտեցումը մարդու տառապանքին, թերապիան։ Քանի որ պարզ է դառնում, որ մարդու համար ամենաանտանելի տրավման այլ մարդու կողմից ցուցաբերած անմարդկային վերաբերմունքն է։
Մյուս կողմից էլ, եթե պսիխոդելիկների բաղդատման արդյունքում իրոք հաջողվի սինթեզել այնպիսի դեղամիջոց, ինչպիսիք են, օրինակ՝ նեյրոլեպտիկները, որոնք հաջողությամբ բուժում են պսիխոզի բռնկումը՝ հալյուցինացիաներ, զառանցանքի տեսքով, էապես թեթևացնելով հիվանդների տառապանքները, ապա դա դրական երևույթ է։ Որքանով է պսիխոզը, շիզոֆրենիան վերջնական բուժվում, բաց հարց է։
Մյուս հարցը կարող է արդյոք ուղեղի default mode network այդ բլոկավորոմ, ապաբլոկավորումը տարրալուծել, վերացնել տրավման։ Սա բաց հարց է, որը ես կշարունակեմ քննարկել մյուս գրառման մեջ։
Պետք է ասել, որ պսիխոդելիկների կիրառությամբ հոգեթերապիայի գաղափարը նոր չէ։ 1960-ական թվականներից ակտիվորեն զարգացնում էր ազգությամբ չեխ հոգեբույժ, հոգեվերլուծող Ստանիսլաֆ Գրոֆը, ով արտագաղթելով ԱՄՆ սկսեց հոգեթերապևտիկ նպատակներով կիրառել LCD ն, այն ժամանակ ԱՄՆ ում դեռ չարգելված։ Մարդիկ օգտագործում էին նյութը, գնում ճամփորդելու սեփական հոգու խորքերը և այնտեղից վերադառնում նոր ինֆորմացիայով։
Երբ ԱՄՆ ում LCD -ի ազատ կիրառությունը արգելեցին, Գրոֆը նոր մեթոդ հայտնաբերեց հոլոտրոպիկ շնչառության մեթոդը, որը շնչառական տեխնիկա էր, որ ստեղծում էր գիտակցության փոփոխված վիճակ և առաջ բերում «ճամփորդության» այդ էֆֆեկտը։
Վտանգները այս մեթոդների։ Այս մեթոդները ցուցված չեն անկայուն հոգեկան ունեցող մարդկանց համար, նրանք կարող են պսիխոզ առաջ բերել, ցուցված չեն պսիխոզով տառապող մարդկանց համար, նաև գերզգայուն մարդկանց համար։ Օգուտները՝ այն ինսայթներն են, որ մարդուն օգնում են ինքն իրեն հասկանալ, իր տառապանքի պատճառները, թե որտեղից է այն գալիս։ Գրոֆը ավելի առաջ էր գնում և նույնիսկ նշում էր կարմայի պատճառները, նախորդ կյանքից եկած պարտքեր և այլն։ Ամեն դեպքում, երբ Գրոֆին խնդրեցին իր հետազոտությունները ներկայացնել գիտնականների դատին, հանկարծակի հրդեհ բռնկվեց նրա գրադարանում և ողջ հետազոտական նյութերը այրվեցին։
Այս ամենով հանդերձ` պսիխոդելիկներով մարդկանց հոգեկան տառապանքը թեթևացնելու հարցը շարունակվում է մնալ ԱՄՆ ի հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ մարդիկ ունեն ցանկություն հոգեկան տառապանքը վերացնել քիմիական ճանապարհով։
Հարց, որքանով է դա հնարավոր մարդու հոգեկան մեխանիզմների տրամաբանության տեսակետից։
Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրենք « մարդու հոգեկան տառապանքի, ցավի» ներհոգեկան մեխանիզմները և աղբյուրները։
Այս մասին կարող եք կարդալ անցնելով ներքևի հղումով՝
Հոգեկան տառապանք և տրավմա՝ քիմիա, պսիխոդելիկներ, թե հոգեթերապիա
Տեքստը Մանե Հակոբյանի