Հարց – Պսիխոդելիկների օգնությամբ ուզում եմ բուժել կնոջս, ինչ խորհուրդ կտա՞ք ․․․
Հարց – Մենք ապրում ենք ԱՄՆ-ում, կինս տարիներ շարունակ տառապում է պոստտրավմատիկ սթրեսային խանգարումով։ Նա շատ վատ մանկություն է ունեցել աբյուզիվ ծնողներ։ Գիշերները մշտապես վատ երազներ է տեսնում, վեր է թռնում, դեպրեսիա ունի։ ԱՄՆ մենք տեղափոխվել ենք մի քանի տարի առաջ։ Այստեղ լսեցինք magic mushroom ի մասին, դրա հալյուցինոգեն սնկեր են, ու լսեցին, որ պսիխոդելիկներով կարելի է բուժել պոստտրավմատիկ ստրեսային խանգարումը։ Ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը այդ հարցի շուրջ։ Ուզում եմ նրա համար այդ սնկերից գնել, կամ այդ նյութերից, որ օգտագործին, նաև մտածում ենք գնալ Մեքսիկա, այոաքսա օգտագործենք, եթե գիտեք ինչի մասին է խոսքը։ Այստես ես կարդացի, որ կան կլինիկական հետազոտություններ, որոնք դեռ չեն ավարտվել, բայց բավական հուսադրող արդյունք ունեն։ Ինչ խորհուրդ կտաք։
Պատասխան
Հարգելի նամակագիր,
Ձեր նամակի հիման վրա մի քանի նկատառում կառանձնացնեմ, որ կուզեմ Ձեզ ասել, մտորելու համար դրա շուրջ։
Առաջինը հարցը, որ կուզեմ տալ Ձեզ։ Ձեր կինը ունի պաշտոնական ախտորոշում, թե դուք եք եզրակացրել, որ նա ունի այդ դիագնոզները։ Պոստտրավմատիկ սթրեսային խանգարումը ունի շատ սպեցիֆիկ արտահայտություններ, աբյուզը այլ բան է։ Մեկ այլ ֆակտոր էլ կա Ձեր էմիգրացիան, որը ևս կարող է սթրեսային գործոն լինել։ Ասում եք վատ երազներ է տեսնում, դեպրեսիա ունի։
Պատասխան – ոչ, չունի դիագնոզ։ Մենք չենք դիմել մասնագետի, կարդալով ենք հասկացել, որ ունի այդ դիագնոզները։
Առաջին խորհուրդը, որ կտամ, դիմել մասնագետ հոգեբույժի դիագնոզ ստանալ։
Երկրորդ վտանգավոր միտումը, որ կա ձեր առաջին հայացքից Ձեր բարի մտադրության մեջ օգնել Ձեր կնոջը, այն է, որ, Դուք, Ձեր հարաբերություններում մեծ հավանականություն վերարտադրելու Ձեր կնոջ աբյուզի փորձառությունը։ Կա վտանգ, որ դուք կդառնաք նոր աբյուզեր և կվնասեք Ձեր կնոջը։
Դուք ասում եք, որ նա մանկությունում աբյուզի զոհ է դարձել։ Նաև գրում եք, որ ուզում եք նրան բուժել, բուժել այնպիսի մեթոդներով, որոնց կլինիկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Մանկական տարիքում աբյուզի ենթարկված մարդկանց բնավորության հիմնական գիծը այն է, որ աբյուզ անողը մտերիմ մարդ է, ում հետ երեխան կապված է, ով նրան խնամում է, ում նա վստահում է։ Ու, սա շատ դժվարացնում է այս մարդկանց համար ընկալել աբյուզը որպես աբյուզ, որովհետև դա անում է սիրելի մարդը, խնամողը, ով հաջորդ պահին նրա մասին հոգ է տանում։ Ես չեմ ուզում Ձեզ վախեցնել, բայց Ձեր կնոջը բուժելու Ձեր մղումները, կարող են դառնալ կրկնությունը նրա, ինչ պատահել է նրա հետ մանկությունում։ Երբ լավագույն մտադրություններով մարդուն վնասում են։
Նույնիսկ եթե, նա դրանք ընդունի, ու որոշ ժամանակ լավ զգա իրեն, դա հնարավոր է ավելի շատ լինի նրա հաշվին, որ Ձեր կինը գտել է մի հրաշագործ բժշկի ի դեմս Ձեզ, ով նրա տառապանքները մեղմացրել է։ Այսինքն այստեղ գործին երկու մեխանիզմ, նյութերի պատճառած հաճելի հանգստությունը գումարած, հրաշագործ մեթոդը, որը հեշտ ճանապարհով վերականգնում է հոգեկան հանգստությունը։ Ու Դուք, որպես փրկիչ, որպես մեկը, ով նրան փրկեց, բուժեց, ում կարելի է անսահման վստահել։
Բայց քանի որ դուք հարաբերությունների մեջ եք, ամուսիններ եք, ապագայում մի փոքր վեճ, կամ անհամաձայնություն, կամ անվստահություն Ձեր հանդեպ, որը ամուսինների մեջ պատահում է և, բուժման այդ էֆֆեկտը կարող է հօդս ցնդել և Ձեր կինը էլ ավելի վատ վիճակի մեջ ընկնի, ու նրա սիմպտոմները կրկնվեն ու ունենանք տրավմայի կրկնման պատկեր։
Դուք շատ ռիսկային բան եք անում։ Դուք ուզում եք զբաղվել նրա բուժմամբ, չունենալով համապատասխան կրթություն ու մասնագիտություն։ Ու, օգտագործել նյութեր, որոնք համարվում են թմրանյութ, որոնք արգելված են ԱՄՆ ում, որոնց կլինիկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Ինչու եք կարծում, որ նրա երազները, պոստտրավմատիկ սթրեսային խանգարման արդյունք են, այլ ոչ, օրինակ էմիգրացիայի հետ կապված խնդիր, կամ մեկ այլ բան։
Իմ կարծիքն այն է, որ Դուք չպետք է զբաղվեք Ձեր կնոջ բուժմամբ, այլ դիմեք համապաստախան մասնագետի օգնությանը։
Պսիխոդելիկների օգտագործումը զուգորդվում է մի շարք բացասական երևույթներով․
Առաջինը հոգեբանական կախվածությունն է։
Հնարավոր է դրանցից որոշները քիմիական կախվածություն չեն առաջ բերում, բայց կարող են առաջ բերել հոգեբանական կախվածություն։
Երկրորդը՝ կողմնակի էֆֆեկտները՝ գլխացավ, որովայնի ցավ, սրտխառնոց կամ փսխում, արյան բարձր ճնշում, արագ սրտի բաբախյուն, դող և փորլուծություն։ Նաև հայտնում են, որ ֆլէշբէք – երը կարող են կրկնվել։
Այս պահին այսքանը կասեմ, ավելի ուշ, ավելի ընդարձակ գրառում կանեմ, պսիխոդելիկները թերապևտիկն նպատակով օգտագործելու մասին։ Հետևեք իմ էջին և կարդացեք։
Հետգրություն․ Այս կոնտեքստում ես հիշեցի Լարս Ֆոն Տրիերի “Նիմֆոմանուհին” ֆիլմը, որտեղ երկար տառապալից աբյուզի պատմությունից հետո, /այստեղ մի քիչ սպեցիֆիկ էր աբյուզը, քանի որ հերոսուհին ինքն էր իրեն աբյուզի իրավիճակի մեջ գցում, չկարողանալով կանգ առնել, էրոտոմանիա ուներ և ունակ չէր կանգ առնել / հերոսուհին վերջապես հանդիպում է մեկին, ով կարծես թե ունակ է նրան հոգեկան հանգստություն, նույնիսկ ֆիզիկական կոմֆորտ ու ջերմություն տալ և ում նա կարող է վստահել ու պատմել իր տառապանքի մասին։ Բայց վերջում հերոսը հանդիսատեսի համար շատ անակնկալ ձևով վարվում է հերոսուհու հետ նույն կերպ, ոնց բոլորը և հերոսուհին նրան ուղղակի սպանում է։
Սիրով՝ Մանե Հակոբյան
P.S. Հոգեթերապիայիում պսիխդելիկների կիրառության մասին ավելին կարդալ հղումով՝