Մանե (Մանիկ) Հակոբյան (Psy.D), Եվրոպական լիցենզավորված հոգեբան OnLine

manehakobyan25@gmail.com

Exploring Psychotherapy: Understanding Its History and Approaches

What is Psychotherapy? Psychotherapy, often referred to as talk therapy, is a method used to treat emotional and psychological difficulties. It involves a trained psychotherapist helping individuals explore their thoughts, feelings, and behaviors, promoting positive change and emotional healing. A Brief History of Psychotherapy The roots of psychotherapy can be traced back over a century, with significant developments throughout the years. Beginning with Sigmund Freud’s psychoanalysis in the late 19th century, the field has evolved into various approaches that cater to different needs. Freud’s focus on the unconscious mind laid the groundwork for modern therapies, leading to diverse models that are now widely practiced. Types of Psychotherapy: Emphasizing the Psychodynamic Approach There are numerous forms of psychotherapy, each with its methodology. Among these, the psychodynamic approach stands out, focusing on unconscious processes and how past experiences shape present behavior. Psychoanalytic psychotherapy, a branch of this approach, involves in-depth exploration of the psyche, helping individuals uncover repressed emotions and thoughts to facilitate healing. This type of therapy requires commitment and is often conducted over several sessions, allowing profound insights and transformations. In summary, psychotherapy serves as a vital tool for mental well-being, encompassing a rich history and a variety of types, particularly the psychodynamic and psychoanalytic methods, which emphasize understanding one’s inner life.

Exploring Psychotherapy: Understanding Its History and Approaches Read More »

Ովքեր են մարդիկ, որ հմայում են մեզ

Psychology SEDUCTION

Ովքեր են մարդիկ, որ հմայում են մեզ Ինչպիսին են մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպես է պատահում, որ մենք տեղի ենք տալիս, առանց զգալու, թե ինչպես, այսինքն առանց դիմադրության: ժամանակակից աշխարհում չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով: Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես ընկնում ենք կախարդական հմայքների տակ, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում: Ովքեր են նրանք, ովքեր գայթակղում են մեզ 2. Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց: Առաջնորդվելով բնազդով կամ կուտակելով փորձառություն՝ նրանք սովորում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում: Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն. ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ` բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ։ Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում, հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան: Առաջ բերել սիրահարվածության զգացում՝ այնուհետև՝ նվաճել. մի մոդել, որ ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե սոցիալական: Սիրահարվածը ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չես զգում, որ դա անբարոյական է կամ տգեղ: Որքան ուժեղ եք փորձում դիմադրել հրապուրանքի, թովչանքի ուժին, որպես գաղափարի, որպես իշխանության եղանակի, այնքան ավելի մեծ չափով է այն ձեզ հափշտակում: Պատճառը պարզ է՝ մեզանից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ: Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ, մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ թվում է սքանչելի: Հնարավոր է մենք ինքներս էլ մինչև վերջ չենք հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր ներսը քաղցր թույնի նման: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ£ Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը գայթակղությունը՝ խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա և գործնականում, մեզանից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով: Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար՝ նայել կյանքին այլ աչքերով` հրապուրիչի աչքերով: 3. Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են: նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումը թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ: 4.Գայթակղիչները ջանում են ներթափանցել մարդու էության մեջ: Այլ մարդու կաշվի մեջ մտնելու, իրեն այլ մարդ երևակայելու կարողությունը թույլ է տալիս գայթակղիչին արժեքավոր տեղեկատվություն հավաքել, հասկանալ ինչ է հուզում տվյալ մարդուն, ինչից է նա կորցնում առողջ դատելու կարողությունը և ինչպես կարելի է նրան թակարդը գցել: Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են: Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասը անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ: Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջաում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից: Գայթակղիչը գիտե, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը և որ նրանք իրենք իրենց օգնել ի վիճակի չեն, նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը: Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք առաջարկելով արկածներ և ռոմանտիկա: 5.Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ նրա համար: դերակատարներ են: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչոր բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում: Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես: Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ: Ցանկացած գայթակղություն, թովչանք, ներառում է երկու բաղադրիչներ: 1. դուք ինքներդ եք և այն թովչանքը, որ կա ձեզանում, 2. ձեր զոհը և գործողությունները, որ դուք նախաձեռնում եք նրա դիմադրությունը կոտրելու և նրա անձնատրությանը հասնելու համար: Երկու բաղադրիչներն էլ հավասարապես կարևոր են: Եթե դուք սկսեք գործել առանց մտածելու այն մասին, թե ձեր անձի որ կողմերն են հենց հրապուրիչ շրջապատողների համար, դուք կլինեք մեխանիկական, ոչ ճկուն, ոչ անքան բնական գայթակղիչ: Իսկ եթե դուք հիմնվեք միայն ձեր վրա, հաշվի չառնելով զուգընկերոջ անհատական առանձնահատկությունները, ապա կոպիտ սխալներ թույլ կտաք և դրանով իսկ կսահմանափակեք ձեր հնարավորությունները: Սկզբնաղբյուրը Р. Грин Психология обольщения

Ովքեր են մարդիկ, որ հմայում են մեզ Read More »