Հաճախ տրվող հարցեր
Ինչ է նևրոզը
Նևրոզը հոգենյարդային հիվանդություն է։
“Հոգե” բառը այստեղ պատահաբար չի հայտնվել նյարդայինից առաջ։ Սա այն պարզ պատճառով է, որ նևրոզի պատճառները ներհոգեկան են, հոգեբանական։
Նևրոզը ներքին չգիտակցված, հետևաբար լուծման համար անհասանելի կոնֆլիկտի դրսևորումն է հոգենյարդային սուր տագնապի, լարվածության, խուճապի, տարաբնույթ այլ` ոչ տրամաբանական ախտանիշների տեսքով՝ ֆոբիաներ, կպչուն մտքեր, դեպրեսիա, սոմատիկ ախտանիշներ, տարբեր օրգանների և օրգան համակարգերի ֆունկցիոնալ խանգարումները և այլն։
Ինչ է հոգեթերապիան
ոգեթերապիան մարդու հոգեբանական խնդիրների լուծման, հոգեկան առողջության հետ առնչվող խնդիրներ բուժման եղանակ է հոգեթերապևտիկ մեթոդների կիրառությամբ, որն իրականացվում է հիմնականում խոսքային հաղորդակցման միջոցով:
ՈՎ է հոգեբանը
Հոգեբան, հոգեբանական կրթությամբ անհատ, որն իրականացնում է հետազոտական և պրակտիկ մասնագիտական գործունեություն հոգեկան առողջության (հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա և այլն) և հոգեբանության տարբեր ոլորտներում։