ՀՈԳԵԲԱՆ OnLine

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

beanie, guy, man-2562646.jpg

Ինչպե՞ս հասկանալ, որ Ձեր առջև նստած հոգեբանը իսկական պրոֆեսիոնալ է․․․

Շատերը հարցնում են՝ «Ինչպես ընտրել հոգեբան», կամ «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ ինչից սկսեմ», «Ոնց իմանամ, որ հոգեբանն է լավ, որը վատ» և այլն…

Կան մի քանի հատկանիշներ, որոնք բնութագրում եմ մասնագետին և տարբերում նրան դիլետանտներից, շառլատաններից և այլ ոչ պրոֆեսիոնալներից

Եվ, այսպես․․․

Առաջին բանը, որն անհրաժեշտ է ճշտել տվյալ հոգեբանին դիմելուց առաջ բարձրագույն մասնագիտական կրթության  առկայությունն է։ 

Եթե դիմել եք հոգեբանի, ապա դա բարձրագույն հոգեբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ է, եթե դիմել եք հոգեթերապևտի, կրկին բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ է, սակայն ոչ պարտադիր հոգեբանական, այն կարող է լինել բժշկական, այլ հումանիտար կրթությունների ոլորտից։

Եթե կասկածներ ունեք Ձեր առջև նստած հոգեբանի, հոգեթերապևտի մասնագիտական կրթության կամ մասնագիտացման վերաբերյալ , ամոթ չէ հարցնել նրան այդ մասին կամ խնդրել ցույց տալ մասնագիտացումը հաստատող փաստաթուղթ:

Ինչպես ընտրել հոգեբան

woman, burnout, multitasking-1733881.jpg

Հոգեբան, հոգեբան խորհրդատու և հոգեթերապևտ ․․․

Բարձրագույն կրթությունը այն հիմքն է, որի հիման վրա մասնագետը շարունակում է իր կրթությունը և համապատասխան վերապատրաստումների, որակավորման բարձրացման և վերաորակավորման հիման վրա ձեռք բերում “Հոգեբան խորհրդատուի” և «Հոգեթերապևտի» մասնագիտացում։

lens, camera, taking photos-3046269.jpg

Հոգեբան խորհրդատուի և Հոգեթերապևտի մասնագիտացումները համարվում են հետբուհական կրթություն, որը մասնագետը ստանում է իր հոգեթերապևտիկ կամ հոգեբանական որևէ ուղղությանը հարող մասնագիտական միության ներսում՝ ավարտելով այդ միության ներսում կազմակերվող կրթական ուսումնական ծրագրեր, դասընթացներ կամ տվյալ միությանը կից գործող հետբուհական կրթություն ապահովող մասնագիտական ինստիտուտ։

Այդ առումով, հաջորդը բանը, ինչով արժե հետաքրքրվել հոգեբան ընտրելիս՝ անդամակցում է արդյո՞ք տվյալ հոգեբանը որևէ մասնագիտական միության։

Հոգեբանական մասնագիտական միություններ

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում բանիմաց, իրենց գործին գիտակ հոգեբանները միավորվում են տարբեր մասնագիտական միություններում, անդամակցելով դրանց:

Տվյալ հոգեթեբանի, հոգեբան խորհրդատուի և հոգեթերապևտի մասնագիտական տվյալների մեջ կոնկրետ մասնագիտական միության անդամակցությունը տվյալ մասնագետի որակավորման որոշակի երաշխիք է։

Հոգեբանի պատկանելիությունը մասնագիտական այս կամ այն միությանը առանձին դեպքերում տեղեկություն է տալիս այցելուին նաև այն մասին, թե հոգեբանական որ ուղղության ներկայացուցիչ է տվյալ հոգեբանը և ինչ հոգեբանական մեթդներով է աշխատում։ Դա կարող է լինել օրինակ՝ հոգեվերլուծություն, կոգնիտիվ վարքային հոգեթերապիա, հիպնոթերապիա, ՆԼԾ և այլն։

team, friendship, group-4529717.jpg

Հոգեթերապևտիկ տարբեր մեթոդներ

Պայմանավորված այցելուի կարիքներով, նրա անձնային առանձնահատկություններով, հոգեբանական պրոբլեմի ձևով, դրա լուծման հնարավորություններով, այն ժամանակով, որ մարդը կարող է տրամադրել իր խնդրի լուծմանը՝ տարբեր մարդկանց համար նախընտրելի է այս կամ այն ուղղության ներսում գործող մեթոդները:

old, wood, background-3569204.jpg

Հոգեբանական “լավ” կամ “վատ” մեթոդ չկա։ Մեթոդը լավն է, եթե այն կիրառվում է տեղին և ծառայում նպատակին, լավագույնս լուծելով իր առջև դրված խնդիրը։

Ուշադրություն

Շատ կարևոր է, տարբերակել հոգեբաններին հեքիմներից, բժշկողներից, էքստրասենսներից, մոմ թափողներից, պայծառատեսներից, գուշակներից, թուղթ ու գիր կապող՝ քանդողներից, այլ լուսավոր և մութ ուժերից։

Հոգեբանը կախարդ չէ, հրաշագործ չէ ․․․ 

Կարևոր է հոգեբանին տարբերակել նաև հոգևորականից․․․

Հոգեբանը աշխատում է բացառապես հոգեբանական, հոգեթերապևտիկ մեթոդներով

opportunity, recruitment, employment-3185099.jpg

Որպեսզի հասկանաք, թե ով է հոգեբանը, ում պատրաստվում եք դիմել, ցանկալի է նախապես ծանոթանալ տվյալ մասնագետի աշխատանքային ինքնակենսագրությանը՝ CV, ռեզյումե։

 Շատ հոգեբաններ տեղադրում են դրանք ինտերնետում, բժշկական կայքերում, հոգեբանական կենտրոնների կայքերում։

Դրանցում որպես կանոն, նշված է լինում մասնագետի կրթությունը, այն ուղղությունը, որի շրջանակում նա աշխատում է, կոնտինգենտը, ում հետ նա աշխատում է, օրինակ մեծերի, երեխաների, ամուսնական զույգերի, հատուկ կարիքներով երեխաների հետ և այլն:

Հոգեբանների մասնագիտական կենսագրությանը կից հաճախ կարելի է տեսնել տվյալ հոգեբանի լուսանկարը, ինչը ևս որոշակի կողմնորոշիչ նշանակություն ունի։

Լուսանկարից այցելուն կարող է կռահել հոգեբանի տարիքը, այցելուի մոտ կարող է ի հայտ գալ որոշակի վերաբերմունք, նախնական ինչ-որ զգացմունքներ հոգեբանի հանդեպ, որոնք ևս կարող են  կողմնորոշել  այցելուին, թե ում հետ է նա գործ ունենալու:

Իհարկե, սկզբնական այս տպավորությունները շատ սուբյեկտիվ են, դրանցում առկա է ֆանտազիայի մեծ չափաբաժին, միևնույն ժամանակ, դրանք կարևոր են այնքանով, որ մարդը որոշակի հանգստություն է ապրում, վստահություն է զգում պատրաստվելով առաջիկա հանդիպմանը:

Շատ հոգեբաններ ինտերնետում նշում են իրենց հեռախոսահամարը և հնարավորություն են տալիս անմիջականորեն կապվել իրենց հետ, մյուսները գերադասում են հոգեբանական կենտրոնի միջնորդությունը:

 Եթե ունեք տվյալ հոգեբանի հեռախոսահամարը, ապա կարող եք զանգահարել նրան այցի պայմանները ճշտելու և եթե ամեն ինչ Ձեզ գոհացնում է, ինչու չէ, նաև գրանցվել այցելության։

Հոգեբանի հետ հեռախոսազրույցը ևս ա յդ հոգեբանի մասին ինֆորմացիայի լրացուցիչ աղբյուր է։

parchment, contract, paper-2217669.jpg