ՀՈԳԵԲԱՆ OnLine

Որքա՞ն է տևում հոգեթերապիան

Այցելուներին որպես կանոն խիստ հետաքրքրում է հոգեբանի հետ աշխատանքի կամ հոգեթերապիայի տևողությունը։ Սա, թերևս, այցելուներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է։

hat, holiday, wicker-4343386.jpg

Հոգեթերապիայի տևողությունը պայմանավորված է շատ տարբեր գործոններով: Դրանց թվում են՝

  • Այցելուի խնդիր ծանրության աստիճանը,
  • Դրա խրոնիկ բնույթը,
  • Խնդրի վաղեմության ժամկետը,
  • Այցելուի անձի տիպը,
  • Այցելուի հոգեկան ճկունությունը կամ ընդհակառակը իներտությունն ու դիմադրությունը որևէ փոփոխությունների։

Սա է պատճառը, որ հոգեբանը բոլոր դեպքերում կդժվարանա հոգեթերապիայի որևէ տևողության որևէ կոնկրետ ժամկետ նշել։

Հոգեթերապիան, թեև խոսքի միջոցով, բայց՝ բուժում է, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր ընթացք ունի և տարբեր արդյունքներ։