Ովքեր են մարդիկ, որ հմայում են մեզ
Ինչպիսին են մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպես է պատահում, որ մենք տեղի ենք տալիս, առանց զգալու, թե ինչպես, այսինքն առանց դիմադրության: ժամանակակից աշխարհում չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով: Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես ընկնում ենք կախարդական հմայքների տակ, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում: Ովքեր են նրանք, ովքեր գայթակղում են մեզ
2. Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց: Առաջնորդվելով բնազդով կամ կուտակելով փորձառություն՝ նրանք սովորում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում: Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն. ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ` բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ։
Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում, հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան: Առաջ բերել սիրահարվածության զգացում՝ այնուհետև՝ նվաճել. մի մոդել, որ ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե սոցիալական:
Սիրահարվածը ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չես զգում, որ դա անբարոյական է կամ տգեղ: Որքան ուժեղ եք փորձում դիմադրել հրապուրանքի, թովչանքի ուժին, որպես գաղափարի, որպես իշխանության եղանակի, այնքան ավելի մեծ չափով է այն ձեզ հափշտակում: Պատճառը պարզ է՝ մեզանից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ: Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ, մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ թվում է սքանչելի: Հնարավոր է մենք ինքներս էլ մինչև վերջ չենք հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր ներսը քաղցր թույնի նման: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ£ Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը գայթակղությունը՝ խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա և գործնականում, մեզանից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով: Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար՝ նայել կյանքին այլ աչքերով` հրապուրիչի աչքերով:
3. Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են: նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումը թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ:
4.Գայթակղիչները ջանում են ներթափանցել մարդու էության մեջ: Այլ մարդու կաշվի մեջ մտնելու, իրեն այլ մարդ երևակայելու կարողությունը թույլ է տալիս գայթակղիչին արժեքավոր տեղեկատվություն հավաքել, հասկանալ ինչ է հուզում տվյալ մարդուն, ինչից է նա կորցնում առողջ դատելու կարողությունը և ինչպես կարելի է նրան թակարդը գցել:
Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են: Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասը անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ: Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջաում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից: Գայթակղիչը գիտե, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը և որ նրանք իրենք իրենց օգնել ի վիճակի չեն, նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը: Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք առաջարկելով արկածներ և ռոմանտիկա:
5.Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ նրա համար:
դերակատարներ են: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչոր բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում: Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես: Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ:
Ցանկացած գայթակղություն, թովչանք, ներառում է երկու բաղադրիչներ:
1. դուք ինքներդ եք և այն թովչանքը, որ կա ձեզանում,
2. ձեր զոհը և գործողությունները, որ դուք նախաձեռնում եք նրա դիմադրությունը կոտրելու և նրա անձնատրությանը հասնելու համար:
Երկու բաղադրիչներն էլ հավասարապես կարևոր են:
Եթե դուք սկսեք գործել առանց մտածելու այն մասին, թե ձեր անձի որ կողմերն են հենց հրապուրիչ շրջապատողների համար, դուք կլինեք մեխանիկական, ոչ ճկուն, ոչ անքան բնական գայթակղիչ:
Իսկ եթե դուք հիմնվեք միայն ձեր վրա, հաշվի չառնելով զուգընկերոջ անհատական առանձնահատկությունները, ապա կոպիտ սխալներ թույլ կտաք և դրանով իսկ կսահմանափակեք ձեր հնարավորությունները:
Սկզբնաղբյուրը Р. Грин Психология обольщения