Վախեր, վախենում եմ, ինչ անեմ․․․
Առաջին հերթին, փորձեք առանձնացնել ձեզանից Ձեր տագնապը, սա ես չեմ, սա իմ տագնապն է, իմ հույզը, որը հաջորդ պահին կանցնի։ Մի նույնացեք տագնապի հետ։ Նայեք դրան կողքից, որպես ժամանակավոր հուզական վիճակ, որը մենք տվյալ պահին ապրում ենք պայմանավորված սթրեսորով։
Երկրորդ բանը, որ կարող եք անել, փորձեք ընդունեք իրականությունը այնպիսին ինչպիսին կա, համակերպվեք իրերի առկա դրության հետ։
Հրաժարվեք պատրանքից, որ աշխարհը, կամ դուք, կամ մեկ ուրիշը պետք է, կամ կարող են լինել կատարյալ։
Ապրեք ներկա պահով, զերծ մնացեք հեռուն գնացող կանխատեսումներից, գնահատեք մոտ ապագան ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա։ Մշտապես ստուգեք այդ փաստերը, վստահեք միայն տեղեկատվության հավաստի աղբյուրներին։
Պարբերաբար իրականացրեք օնլայն սոցցանցային շաբաթօրյակ, հեռացրեք Ձեր նորությունների ժապավենից տեղեկատվության ոչ հավաստի աղբյուրները։
Տագնապը ձեզանից առանձնացնելու նպատակով կատարեք հետևյալ վարժությունները․
🦹 Վարժություններ
1. Փակեք Ձեր աչքերը, պատկերացրեք պատին կինոէկրան, կինոժապավենի վրա ցույց են տալիս ձեզ, ձեր կյանքը, նայենք ինքներդ ձեզ կողքից, մի որոշ ժամանակ մնացեք այդ վիճակում, սթափ գնահատելով ֆիլմի հերոսի ապրումները, բացեք ձեր աչքերը։
Վարժություն 2
Փակեք Ձեր աչքերը, պատկերացրեք Ձեր վախը որպես մի առարկա, իր, ինչ-որ կպատկերվի Ձեր ներքին հայացքի առաջ։ Ապա փորձեք մտովի, երևակայության օգնությամբ ձևափոխել մեկ այլ ավելի հաճելի առարկայի։
Այդ ձևափոխությունը հնարավոր է ներառի մի քանի առարկաներ, սակայն կանգ առեք այն առարկայի վրա, որը ձեզ ավելի մեծ հաճույք է պատճառում, լիովին վայելեք այդ հաճույքը, բացեք աչքերը։ Եթե չի ստացվում առարկան մտովի ձևափոխել, ուղղակի ոչնչացրեք այն։
Ընկալեք վատ մտքերը զուտ որպես մտքեր, այլ ոչ՝ իրականություն։ Եթե դուք վախենում ենք վարակվելուց, հիվանդանալուց, դա իրականություն չէ դեռ, այլ լոկ միտք։
Առավել հաճախ ստուգեք իրականությունը, արդյոք ճիշտ և համարժեք եք Դուք այն ընկալում։ նոր հայացքով նայեք իրականությանը փոփոխությունները ամրագրելու համար։
Առավել հաճախ ստուգեք իրականությունը, արդյոք ճիշտ և համարժեք եք Դուք այն ընկալում։ նոր հայացքով նայեք իրականությանը փոփոխությունները ամրագրելու համար։
Ցանկացեք, ունակ եղեք տեսնելու փոփոխությունը։
Պատկերացրեք ինչ կանեիք կյանքում, եթե չլիներ վախը։
Ապրեք ներկայով։ Հայացք մի նետեք շատ հեռու ապագա, ապրեք այստեղ և հիմա, քանզի ապագան իր մեջ պարունակում է բազմաթիվ հնարավորություններ և, իրականում, ոչ ոք չգիտե՝ ինչ է լինելու։
Կարևոր Շատ կարևոր է վախերը տարբերել ֆոբիաներից և կպչուն մտքերից։ Այդ մասին կարդացեք ստորև սեղմելով բառի վրա։